29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2018

Սա ապօրինի ու կոպիտ գործողություն էր վրացական պաշտոնյաների կողմից. Փոստանջյան

Օրեր առաջ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին թույլ չէին տվել հատել Վրաստանի հետ սահմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Փոստանջյանը պատմեց դեպքի մանրամասները, հայտնեց, որ այցելում էին Վրաստան՝ նախ պատարագ լսելու, ապա ասաց, որ փոքրիկ զրույց է ունեցել սահմանապահի հետ: «Ապա սահմանափակվել են իմ հիմնարար օրենքը, ու ինձ չեն ներկայացրել, թե որ օրենքով է խախտվում […]

«ԱԺ-ում իրական բազմակարծության դրսևորումներ նկատելի չեն»

«6-րդ գումարման ԱԺ-ին նախորդած  ԱԺ նախագահներներն իրենց դրսևորել են այնպես, կարծես ԱԺ-ն երկրորդական, անգամ երրորդական դերակատար է, մինչդեռ այն եղել է ու լինելու է մեր օրենքների ստեղծողը»-  Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքական ընտրական տեխնոլոգիաներ ուսումնասիրող մասնագետ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի երիտասարդ դասախոս  Հարություն Ծատրյանը։ Ըստ նրա՝ այժմ մեր խորհրդարանում   ներառված են այնպիսի պատգամավորներ, […]

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Հունվարի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝  Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։ Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել […]

Ամուլսարի ծրագիրն ավելի վտանգավոր է և՛ մարդկանց, և՛ կենդանական աշխարհի համար

«Իրենք 10 տարի շահագործելուց հետո ելնելու են գնան, դա մնալու է մեր սերունդներին: 10 տարուց հետո մնում է 116 հեկտար տարածությամբ, 192 մետր բարձրությամբ բուրգ, որի մեջ 10 տարի հետո մնալու են այդ ցիանական թթուները: Ո՞վ է հետագայում տեղանքի կոնսերվացիան անելու: Բուրգը, որտեղից ոսկին կորզել են, լրիվ մնալու է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երկրաբան […]

«Ադրբեջանն ակտիվացնում է իր գործողությունները և սա նորություն չէ»/տեսանյութ/

«Որպես կանոն, հանդիպումներից առաջ, ընթացքում կամ հետո Ադրբեջանն ակտիվացնում է իր գործողությունները, եւ դա նորություն չէ»,-այսօր՝ հունվարի 25-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետո, անդրադառնալով  ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձին, ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Այստեղ կարելի է մի ենթադրություն անել, որ վերջին հանդիպումը արտգործնախարարների հետ, որտեղ Ադրբեջանը ստիպված գնաց որոշակի քայլերի` […]

Նորակոչիկների զինծառայության ճանապարհման ավանդական արարողություն է տեղի ունեցել Նորք-Մարաշ վարչական շրջանում

Մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանից բանակային ծառայության մեկնող մի խումբ նորակոչիկների ճանապարհման ավանդական արարողություն է տեղի ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցում: Վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքի զինվորական կոմիսար, գնդապետ Սերոբ Արմենակյանը, Երկրապահ կամավորականների միության անդամներ, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու բարեկամները: Հայոց […]

«ՀՀ-ն բոլոր հարևանների հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է»

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից առաձնացրեց նաև  մեսիջը՝ հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրի վերաբերյալ: «ՀՀ-ն բոլոր հարևանների հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է, տարածաշրջանային կայունության կողմնակից է, հայ-թուրքական հարաբերություններում մենք չենք անի երբեք քայլ, որը հակասում է այն փաստաթղթին, որը ստորագրում էինք, իսկ այդ փաստաթղթերը որևէ նախապայման, որևէ զիջում չէին պարունակում»,-այսօր […]

Նախագահից հանձնարարական կա /տեսանյութ/

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության այսօրվա նիստից հետո  լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նախատեսված չի եղել դիզելային վառելիքի սուբսիդավորումը, սակայն Սերժ Սարգսյանից այդ հարցով հանձնարարական են ստացել և  սուբսիդավորում տեղի կունենա: Իգնատի Առաքելյանը հայտնեց , որ դիզելային վառելիքի գինը մինչեւ 440 դրամ բարձրանալու հեռանկարը չի ազդում գյուղատնտեսական արտադրանքի վրա: «Մասնավորապես՝ կարտոֆիլի բերքի արժեքի վրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի