29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2018

Աստված բարձրացնում է միայն խոնարհին

Սբ. Գիրքն ասում է «Խոնարհվեցեք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի» (Ա.Պտ 5:6): Երբ որ մենք խոնարհ կյանք ենք ապրում, ապա իմացեք, որ նշված է այն ժամանակը, երբ Աստված մեզ պիտի բարձրացնի: Ու գիտե՞ք ինչ: Երբ որ, Աստված ձեզ բարձրացնի, ոչ մի չար ու խավար ուժ չի կարող դա կանգնեցնել: Բայց Աստված […]

Խնդիրն ադրբեջանական ղեկավարության ուղեղներում է. Շարմազանով

«Նախագահը բարձր ամբիոնից երեկ հստակ նշեց, որ Արցախի ժողովրդի բնական, աստվածատուր ինքնորոշման իրավունքին, որ խաղաղ է, Ադրբեջանի ղեկավարությունը, Խորհրդային մոիյթունն այն ժամանակ պատասխանեց սումգաիթյան ջարդերով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով նախագահ Սարգսյանի՝ երեկ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթին: Ըստ Շարմազանովի՝ սումգաիթյան ջարդերի  նախօրեին շատ կարևոր է այդ մասին խոսել, և […]

Մարտի 9-ը կհամարվի ոչ աշխատանքային օր

Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի մարտի 9-ը կհամարվի ոչ աշխատանքային օր և մարտի 9-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2018 թվականի մարտի 17-ը` շաբաթ օրը: Նախագիծը հիմնավորվում է այսպես. «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ հինգ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 25-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Կարապետյան, Պարսեղով, Ոսկանյան փողոցները, 11:00-13:00 Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 շենքերը: Արարատի մարզի՝ 10։00-12։00 Մասիս քաղաքի Նոր թաղամասը մասնակի, Քաղաքապետարանը, «ԱրմենՏել»-ի շենքը, թիվ 2 դպրոցը, հիվանդանոցը եւ հարակից […]

Կառավարությունում ստեղծվեց առաջին փոխվարչապետի պաշտոնը

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց օրակարգային հարցերի քննարումով: Այսօր վարչապետը չհնչեցրեց ավանդական դարձած հանձնարարականները:, քանի որ նիստը վարում էր  ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Առաջին օրակարգային հարցը ներկայացրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Օրակարգային առաջին հարցը վերաբերվում էր Արդարադատության խորհրդի մասին օրենքի նախագծին:Նախարարը նշեց, որ Անվտանգության խորհուրդը նախկինում զբաղվում էր նախագահին խորհրդատվություն տալով, […]

Մի քանի կարևոր մեսիջ նախագահ Սարգսյանից (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ վերջին օրերի կարևորագույն իրադարձությհունը նախագահ Սարգսայնի այցն էր Ֆրանսիա, հանդիպումները ֆրանսիական պաշտոնյաների հետ և նախագահի երեկվա ելույթը ԵԽԽՎ-ում:  «Եվս մեկ անգամ վերահաստատվեց, որ ՀՀ-ն հաջողությամբ իրականացնում է  դիեֆերսիկացված արտաքին քաղաքականություն: Ինչպես պարոն նախագահն ասաց, մենք ԵՏՄ ու ՀԱՊԿ անդամ ենք, բայց մեզ հաջողվել է լավ հարաբերություններ […]

Կարեն Կարապետյանը և Սաադ Հարիրին քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները

Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը և Լիբանանն ավանդաբար ամուր և բարեկամական հարաբերություններ են ունեցել, և Հայաստանի կառավարությունը շահագրգռված է  դրանք առավել խորացնելու ու ընդլայնելու հարցում: Վարչապետները նաև կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը երկու երկրների միջև […]

Բաքուն ուշադրությունը շեղելու համար սադրանքի է դիմում

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում գրում է․ ««Բաքուն փորձում է միջազգային ասպարեզում ունեցած դիվանագիտական ձախողումները կոմպենսացնել, շեղել ուշադրությունը Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: Չի ստացվելու»։

Քրեական հետախուզության պետը մեղադրվում է խոշտանգման մեջ. ինչո՞ւ է կաշկանդվում դատախազը

Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի քրեկան հետախուզության պետը ծառահատման կասկածանքով բերման ենթարկվածին խոշտանգել է: Փաստի առթիվ հարուցված քրեական գործը արդեն դատարանում է : Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տուժողի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ քրեական հետախուզության պետին մեղադրանք է  առաջադրվել քրեական օրենսգրքի 302 հոդվածի առաջին մասով, որը  4-ից 8 տարվա ազատազրկում է նախատեսում: «Քրեական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված