16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

«ԱԺ-ում իրական բազմակարծության դրսևորումներ նկատելի չեն»

«6-րդ գումարման ԱԺ-ին նախորդած  ԱԺ նախագահներներն իրենց դրսևորել են այնպես, կարծես ԱԺ-ն երկրորդական, անգամ երրորդական դերակատար է, մինչդեռ այն եղել է ու լինելու է մեր օրենքների ստեղծողը»-  Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքական ընտրական տեխնոլոգիաներ ուսումնասիրող մասնագետ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի երիտասարդ դասախոս  Հարություն Ծատրյանը։

Ըստ նրա՝ այժմ մեր խորհրդարանում   ներառված են այնպիսի պատգամավորներ, որոնք պիտի իրենց գործելաոճով փոխեն հանրային կարծրատիպերը։ 

«Եթե դա ստացվի, ապա  կունենանք պառլամենտարիզմի հաջողություն։ Նախադրյալը, ինչպես հասկացաք,  կան, բայց նախկին պատգամավորներից որոշների  գործունեությունը միայն բացասական է ազդել ԱԺ-ի վրա հանրային ընկալման տեսանկյունից», – նշեց Հարություն Ծատրյանը։

Ըստ նրա՝ պառլամենտարիզմի կայացման գործում առանցքային   նշանակություն ունի նաև բազմակարծությունը։

«Առհասարակ, առողջ հասարակություն ունենալու համար բազմակարծությունը յուրաքանչյուր երկրում ուղղակի անհրաժեշտություն է։ ԱԺ-ում բազմակարծություն ունենալը ցանկալի նպատակ է։ Այսօր այդ բազմակերծությունը ոչ թե ԱԺ-ում է, այլ ԱԺ-ից դուրս, երբ կուսակցությունները փորձում են տեսակետներ ներկայացնել  մեդիամիջավայրում։ Բուն ԱԺ-ում իրական բազմակարծության դրսևորումներ նկատելի չեն։ Կան կողմ և դեմ կողմեր, որը ուղղակի երկու տարբեր բևեռների առկայության մասին է խոսում։ Համագործակցություն կամ դրան մոտ երևույթ նկատել կարող ենք, եթե ուզենք ուղղակի ասել, թե կա։ Ինքս կողմ և դեմ կարծիքների առկայությունը որպես բազմակարծության դրսևորում չէի դիտարկի։ Պետք է հստակ քննարկում ձևավորվի», – ընդգծեց Հարություն Ծատրյանը։

 
Հարցին՝ ո՞ր երկրներն են խորհրդարանական կառավարման մոդելը հնարավորինս արդյունավետ կիրառում և  այս իմաստով ո՞ր երկրներից պետք է սովորենք ու օրինակ վերցնենք, Հարություն Ծատրյանը պատասխանեց․  «Մեզ համար օրինակելի կարող են լինել Լեհաստանի և Հունաստանի փորձը։ Չէի ցանկանա ասել, թե դրանք  լավագույնն են, կամ ամենաառաջատար երկրներն են, բայց մենք ունենք որոշակի նմանություններ այդ երկրների ժողովրդի հետ մեզ համեմատելիս։ Կառանձնացնեի  Իսլանդիայի ու Ֆինլանդիայի օրինակները՝ որպես օրինակելի պառլամենտարիզմ  ունեցող երկրներ»։
 
tsatryan
Լուսանկարը՝ Գագիկ Աղբալյանի
 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ