27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սա ապօրինի ու կոպիտ գործողություն էր վրացական պաշտոնյաների կողմից. Փոստանջյան

Օրեր առաջ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին թույլ չէին տվել հատել Վրաստանի հետ սահմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Փոստանջյանը պատմեց դեպքի մանրամասները, հայտնեց, որ այցելում էին Վրաստան՝ նախ պատարագ լսելու, ապա ասաց, որ փոքրիկ զրույց է ունեցել սահմանապահի հետ: «Ապա սահմանափակվել են իմ հիմնարար օրենքը, ու ինձ չեն ներկայացրել, թե որ օրենքով է խախտվում իմ իմ իրավունքը: Սա ապօրինի ու կոպիտ գործողություն էր վրացական պաշտոնյաների կողմից»,-հայտարարեց նա:

Փոստանջյանն այս հարցով դիմել է եվրոպական մի շարք պաշտոնյաների: Նա հավելեց, որ ապօրինի իշխանությունները, հնարավոր է, որ այս մոտիվացիան առաջացրած լինեին:

Նա անդրադարձավ նաև թանկացումներին՝ նկատելով, որ բուն պատճառը կրկին ապօրինի իշխանություններն են, և դա է պետք վերադարձնել: «Մենք ասում ենք համահայկական ընդվզում, ու դրանով ենք լցնելու բոլոր փողոցները: ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ընտրելու, իսկ մյուս հայերը, ովքեր ՀՀ քաղաքացի չեն, պետք է ստանան քաղաքացիություն ու ստանան հնարավորություն ընտրելու: Առանց դրա հնարավորություն չկա ունենալ ժողովրդավար պետություն: Եթե ուզում ենք փոփոխություն, այն ներառում է քաղաքական ինստիտուտների անկախացում:

Համահայկական ընդվզումը պետք է ընդգրկի ոչ միայն ՀՀ տարածքը, այլ հայաշատ վայրերը ՀՀ-ից դուրս: Դա մեր ծրագրում կարևոր գործոն է, և հենց այդ պատճառով սկսեցինք իրացնել այդ ծրագիրը»,-ասաց նա և նշեց, որ առաջին փուլում եղել են Ստեփանակերտում, ՀՀ բոլոր մարզերում, այնուհետև՝ Ջավախքում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, նաև՝ Լիբանանում:

Վրաստան այցը պլանավորված էր երկրորդ փուլով ծրագրով, որը որոշվել էր սկսել հյուսիսից, և առաջին կետը պետք է լիներ Ջավախքը՝ Ախալքալաքը, որտեղ իրենց սպասում էին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ