09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

«ՀՀ-ն բոլոր հարևանների հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է»

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից առաձնացրեց նաև  մեսիջը՝ հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրի վերաբերյալ: «ՀՀ-ն բոլոր հարևանների հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է, տարածաշրջանային կայունության կողմնակից է, հայ-թուրքական հարաբերություններում մենք չենք անի երբեք քայլ, որը հակասում է այն փաստաթղթին, որը ստորագրում էինք, իսկ այդ փաստաթղթերը որևէ նախապայման, որևէ զիջում չէին պարունակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շարմազանովը:

Վերջինս նկատեց, որ հայկական կողմը չի պատրաստվում որևէ միակողմանի զիջման գնալ, թեկուզև  իրատես ենք, լուսնից չենք իջել, հասկանում ենք, որ պետությունն ինչքան ուժ ունի, բայց դա իրավունք չի վերապահում որևէ երկրի մեզ հետ նախապայմաններով խոսել:

Բացի այդ Շարմազանովը հիշեցրեց, որ ապրիլյան պատերզմի ժամանակ Թուրքիան սատարեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ