Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կենտրոնական և շրջանային կոմիտեներիպատասխանատուներին՝ քննարկելու գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի հետ կապված որոշ հարցեր: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ մշակվող հայեցակարգի նպատակն է կանոնակարգել գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետականքաղաքականությունը: «Արդեն բավականին ժամանակ է, ինչ իրականացնում ենք քննարկումներ հայեցակարգի մշակման ուղղությամբ, և առաջիկայում այն ընդունելուց հետո սկսելու ենքկիրարկման փուլը՝ համապատասխան ծրագրերի և ուղեցույցների հիման վրա: Մենք ցանկանում ենք հայեցակարգն ընդունելուց առաջ աշխատանքային տարբեր հանդիպումների և հանրայինքննարկումների միջոցով առավելագույնս ընդգրկել լավագույն առաջարկությունները, քանի որ այն դառնալու է առաջիկա տարիներին ոլորտում իրականացվելիք պետական քաղաքականությանհիմնական փաստաթուղթը»,- ասել է Ա. Հարությունյանը: Պետնախարարն, ըստ ճյուղերի, ներկաների ուշադրությանն է ներկայացրել հայեցակարգի նախագծի հիմնական սկզբունքները՝ ընդգծելով, որ պետական աջակցություն հետայսու ցուցաբերվելու էայն քաղաքացիներին, ովքեր հետևելու են նախանշված չափորոշիչներին: Ելույթով հանդես է եկել նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ով, մասնավորապես, անդրադարձել է անասնապահության կանոնակարգման ուղղությամբ առաջիկայումիրականացվելիք փորձարարական ծրագրերին, ինչպես նաև ոլորտը կարգավորելու համար նախատեսվող օրենսդրական խստացումներին: Շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ընդունելության և գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները մանրամասն ներկայացնելու համար՝Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նշել է, որ կուսակցությունը թեմայի շուրջ քննարկումներ է անցկացրել: Արդյունքում, հավաքագրվածառաջարկների փաթեթը փոխանցվեց պետնախարարին: Այնուհետև հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել պետնախարարին ուղղել իրենց հուզող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ: