«Զինված խումբ» չկա, դա հեքիաթ է. Սեֆիլյանի գործով մեղադրյալը հայտարարեց
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստը: Այսօր՝ դեկտեմբերի՝ 15-ին հարցաքննվեց մեղադրյալներից Գալուստ Գրիգորյանը: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված եւ զինված-կազմակերպված խմբի կազմում ապօրինի պահել և ձեռք է բերել հրազեն, ռազմամթերք՝ նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով զավթել […]