Ես չեմ կարծում, որ հայ ժողովրդին ամենաշատը հուզում է Հենրիխ Մխիթարյանի խաղալը
«Ես չեմ կարծում, որ հայ ժողովրդին ամենաշատը հուզում է Հենրիխ Մխիթարյանի խաղալը: Շատ ավելի հուզող հարցեր կան, իսկ ֆուտբոլի ասպարեզում մեր ժողովրդին, ըստ ինձ, հուզում է Հայաստանի ազգային հավաքականը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Իմ ու բոլորի կարծիքով Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ է, աշխատասեր, նվիրված հայկական ֆուտբոլին եւ, առհասարակ, ֆուտբոլին: Նա այն ֆուտբոլիստն է, որ չի կարող երկար լինել այս իրավիճակում: Կարծում եմ՝ բոլորին է հայտնի, որ այս իրավիճակի պատճառը նրա մարզավիճակը չէ: Արդեն հրապարակվել են բազմաթիվ վերլուծություններ պատճառների մասին եւ, կարծում եմ, մոտ ժամանակներս ամեն ինչ կկարգավորվի: Ես ինքս էլ որոշ ուսումնասիրություններ կանեմ եւ հայտարարությամբ հանդես կգամ: Արխային եղեք, Հենրիխը կխաղա եւ կուրախաղնի մեզ բոլորիս»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը: