«Էսօր դրանք էնքան են հղփացել…». «Ծռեր»-ի դատը թեժ մեկնարկեց
«Սմբատ Բարսեղյանի ձեռքից խլել են տետրը, որտեղ նա գործին առնչվող գրառումներ է արել: Այս միջադեպով խախտվել են իմ պաշտպանյալի իրավունքները»,-«Սասնա ծռեր»-ի գործով նիստի ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 20-ին հայտարարեց Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Ալումյանը դատարանին խնդրեց հետաձգել ընթացող դատական նիստը և վերականգնել իր պաշտպանյալի իրավունքը: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը փորձեց լսել նաև Սմբատ Բարսեղյանին: […]