07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Նապոլեոն Ազիզյանը չի քվեարկել. «Ծառուկյան» դաշինքում դժգոհ են

«Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քվեարկությունն, ինչպես արդեն հայտնել ենք, բուռն անցավ: Ընդամենը 63 կողմ ձայն եղավ, և ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը սկսեց բոյկոտել՝ ասելով, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը չի մասնակցել քվեարկությանը, սակայն նրա դիմաց էլեկտրոնային տախտակը կողմ է գրանցել: Հայտարարվեց նաև, որ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գործուղման է, սակայն չի եղել Հայաստանում օրակարգի հաստատումից ի վեր և իրավունք չուներ քվեարկել: Իսկ Ռուստամ Մախմուդյանի կոճակն էլ չէր աշխատել, նա ևս կողմ էր:

Բուռն քվեարկությունից մոտ 30 րոպե հետո «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ Նապոլեոն Ազիզյանը չի մասնակցել քվեարկությանը, ավելին իր տեղից բացականչել է, որ չի քվեարկել, այդ մասին հայտնել է նաև քարտուղարությանը: Ըստ Էնֆիաջյանի՝ սխալմունք է եղել, որ նրա ձայնը հաշվել է, իրենք այդ անարդարության պատճառով էլ լքել են նիստերի դահլիճը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ ասաց, որ այդ պահին Ազիզյանը չի հայտարարել, որ կոճակը սխալ է աշխատել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ