04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Էսօր դրանք էնքան են հղփացել…». «Ծռեր»-ի դատը թեժ մեկնարկեց

«Սմբատ Բարսեղյանի ձեռքից խլել են տետրը, որտեղ նա գործին առնչվող գրառումներ է արել: Այս միջադեպով խախտվել են իմ պաշտպանյալի իրավունքները»,-«Սասնա ծռեր»-ի գործով նիստի ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 20-ին հայտարարեց  Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:

Ալումյանը դատարանին խնդրեց հետաձգել ընթացող դատական նիստը և վերականգնել իր պաշտպանյալի իրավունքը:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը փորձեց լսել նաև Սմբատ Բարսեղյանին:

«Իմ տետրը ուզեցին խլել ու ես ստիպված այն թողեցի խցում:Ոստիկաններից ոչ մեկը չի հետևում օրենքի պահանջին: Էսօր դրանք էնքան են հղփացել…»,-առանց դատավորին լսելու տեղից խոսում էր Սմբատ Բարսեղյանը:

Դատավորը նախազգուշական սանկցիա կիրառեց, սակայն Բարսեղյանը շարունակեց խոսել:

Դատավորը ստիպված ընդմիջում հայտարարեց:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ