13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանի հրամանագրով Անտառային պետական կոմիտե է ստեղծվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Անտառային պետական կոմիտե է ստեղծվել:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 13.3-րդ կետը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգում ստեղծել անտառային պետական կոմիտե՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ եռամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ