28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Քվեարկությունն Օսկարի պես բան է՝ անմիջապես առաջ պիտի բացվի. Արտակ Զեյնալյանն՝ Արա Բաբլոյանին

ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստը սկսեց լարված մթնոլորտում: Առաջին ընթեցմամբ քվերակության դրվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը, որին «Ելքը» դեմ քվեարկեց: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ հաշվի առնելով այն փաստը, որ այսօր դեֆակտո իրավակիրառական պրակտիկան թույլ տալիս է բողոքարկել ձերբակալման օրիանականությունը, մինչդեռ այս առաջարկվող նախագիծը սահմանափակում է մտցնելու, գործող օրենքով անձը լռելու իրավունք ունի, իսկ այս նախագծով դատարանով ողջամտությունը պետք է գնահատի դատարանը: Նախագիծն ընդունվեց 60 կողմ, 34 դեմ քվեարկությամբ: Հայտարարվեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը գրավոր էր իր կողմ դիրքորոշումը հայտնել:

Քվեարկության դրվեց նաև «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ: Զեյնալյանը բողոքեց, որ Արփինե Հովհաննիյանը Հայաստան չի եկել այս ընթացքում, երբ որ արտահերթ օրակարագը եկել է:

«Ինչպե՞ս է դրական եզրակացություն տվել սրանց վերաբերյալ: Ես նայում եմ, բացված են ծրարները, քվեարկությունը Օսկարի նման բան է, պետք է փակ լինի այդ ծրարը»,-հարցրեց նա: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ էլեկտրոնային եղանակով է տվել կամ գրավոր: «Չգիտեմ, ես ստացել եմ նրա քվեարկությունը, դուք կարող եք մոտենալ, քարտուղարությունից հարցնել: Ես պարտավոր չեմ նամակն ունենալ, տեղեկատվություն ունեմ, որ քարտուղարությունից է եկել»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ