28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2017

Եղանակը՝ տոնական օրերին

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ին, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը, 29-31-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ին, 31-ի ցերեկը սպասվում […]

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ: 2017 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել այն մասին, որ Լոռու մարզի Մղարթ բնակավայրում բողոքի ակցիայի իրականացման ընթացքում խոչընդոտել են այն լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը: Հաղորդումը […]

Լյարդի և երիկամների խնդիրների պատճառով տղան կորցրել է տեսողությունը, մայրը դիմում է մեր օգնությանը

Տիկին Նարինեն որդու` Վահագ Հլոյանի հետ ապրում են Երևանում: Այսօր նրա որդին ունի լուրջ առողջական խնդիրներ՝ երիկամային և լյարդ լեղապարկային խնդիրներ, որն էլ հանգեցրել է տեսողության կորստի: Ըստ մասնագետների, նյութափոխանակության խաղտման արդյունքում է, որ նրա որդին կորցրել է տեսողությունը, մեկ աչքը 10 տոկոս է տեսնում, մյուսը՝ 20 տոկոս: Շենգավիթ ԲԿ-ում մասնագետները խոտացել են փրկել տեսողությունը, […]

Քանի երկրաշարժ է գրանցվել

Ս.թ. դեկտեմբերի 21-ից մինչև 27-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 24-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 10-ը գտնվում են Հայաստանի, 2-ն էլ՝ Արցախի տարածքներում՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 00:14-ին, M=1.0, Գյումրի քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք, դեկտեմբերի 21-ին, ժամը 01:04-ին, M=1.2, Նոյեմբերյան քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևելք, […]

Արմեն Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը ս/թ դեկտեմբերի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության տեսչական և վերլուծական բաժնի աշխատակիցների հետ:  Հրավիրված խորհրդակցության ընթացքում Տեսչական և վերլուծական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Բալյանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցել բաժնի կողմից ընթացիկ տարում իրականացված աշխատանքների մասին: Զեկույցից հետո Արմեն Հարությունյանն անդրադարձել է […]

Նախագահն ընդունել է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին, ով մեր երկրում է գտնվում «Երևանյան հեռանկարներ» 18-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում: Հանրապետության Նախագահը ողջունել է տաղանդաշատ արվեստագետին Հայաստանում, որտեղ, ըստ Նախագահի, ոչ միայն գնահատում են Եվգենի Կիսինի տաղանդն ու վարպետությունը, հրաշալի կատարումները, այլև սիրում են նրան մարդկային հատկանիշների համար, սիրում են՝ որպես հայ ժողովրդի բարեկամի:  […]

Ավտոմեքենան անհարմար վայրում կայանելու պատճառով սկսված վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 մարդ հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 27-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում վիճաբանություն է: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Նույն օրը, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի, աջ ճաճանչ-դաստակային հոդի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են […]

Տեղի է ունեցել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի նիստ:             Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը: Քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր: Կառավարության ղեկավարը կարևորել է Երևանի քաղաքապետարանի ու շահագրգիռ պետական մարմինների միջև ակտիվ համագործակցությունը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի