30 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2017

Աղոթք երեխաների համար

Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, պարգևեցիր երեխաներ: Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են, որովհետև Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմահ հոգով և վերածնեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ: Ինձ օգնիր, որ լինեմ արթնամիտ և երեխաներիս դաստիարակության գործում երբևէ չձանձրանամ: Աղերսում եմ Քեզ. պահիր նրանց Քո սիրով […]

Կյանքից հեռացել է Ռուզան Ալավերդյանը

Դեկտեմբերի 27-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի գլխավոր խորհրդական, ճարտարապետ Ռուզան Ռազմիկի Ալավերդյանը: Ռուզան Ալավերդյանը ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին, Երևանում: 1964թ. նա ոսկե մեդալով ավարտել է Երևանի Նիկոլ Աղբալյանի (Ն. Կրուպսկայայի) անվան միջնակարգ դպրոցը, ապա՝ 1964-1970 թվականներին սովորել և ավարտել է ԵրՊԻ-ի ճարտարապետական ֆակուլտետը: Ռ. Ալավերդյանն […]

Կանանց բռնության դեմ պայքարի հարցում առաջ են գնում

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային հավանություն տալու մասին որոշման նախագիծը։ «Այս կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականին, պրակտիկորեն բացի ԵԽ երկու անդամներից, բոլոր երկրները ստորագրել են այս կոնվեցիան»,-հայտնեց նա։ Նախարարը կառավարությանն առաջարկեց, որպեսզի Հայաստանն էլ […]

Ոնց որ այդքան էլ ուրախ չեք. վարչապետի տարբերվող հանձնարարականը

«Այսօրվա մեր հանձնարարականը լինելու է լավ նոր տարի դիմավորեք, հանգստանք: Այսօր Կառավարության վերջին նիստն է, շնորհավոր համատեղ աշխատանքի համար»,-այսօր Կառավարության հերթական ու տարվա վերջին նիստն այսպես սկսեց վարչապետ Կարեն Կարապետյանը: նա նշեց, որ 2018 թվականի առաջին 15 օրվա մեջ պետք է ամփոփումներ անեն, հաջորդ 15 օրերին էլ ֆիքսելու են 2018 թվականի անելիքները: «Մանավանդ որ վերջին […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Լարսը բաց է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված են մնում բեռնատարները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն […]

Կապանում մեքենան գլորվել է ձորը, վարորդի վիճակը միջին ծանրության է

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 28-ին՝ ժամը 01:28-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Ոստան» ռեստորանային համալիրի մոտակայքում Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ներքին Վաչագան թաղամասի սկզբնամասում, Nissan Pathfinder մակնիշի 88 AA 600 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. […]

Ձիերի երամակ՝ Լենինգրադյան փողոցում. դեպքի վայր են ժամանել իրավապահներ (ֆոտո)

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր՝ ժամը 06։00-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Լենինգրադյան փողոցում ձիերի երամակ կա: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Դեպքի վայր են ժամանել ոչ միայն ԱԻՆ-ի ներկայացուցիչներ, այլ նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևանի 1-03 շտապօգնության ծառայողներ։  Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի