28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2017

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Շահումյան 14 փողոցը, Բատիկյան և Ոսկանյան փողոցները, 10։30-16։30 Սարի թաղի 1-5 շարքերը մասնակի, Սարի թաղի 1-3, 6-21 փողոցները մասնակի, Սարի թաղի 13փ. 4-37; 19փ. 11-40 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, […]

Արմատական փոփոխություն և ակտիվություն

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Կառավարությանը ներկայացրեց  2006 թականի սունվեցիայի կարգում փոփոխություն իրականացման վերաբերյալ նախագիծ: «Պարո՛ն վարչապետ, խնդիրը վերաբերում է ընդհանուր տրամաբանությանը՝ ավելին ավելիով, համայնքների ֆոնդային բյուջեները մեծացնելու և սարքավորումների վրա ծախսերը մեծացնելու հնարավորությանը»,-ասաց նա: Ըստ այդմ, փոփոխություն է կատարվում միայն մեկ կետվ, ըստ որի համայնքներին հատուկ կարգով սունվեցիա են տրամադրում, […]

ԱԱԾ. իսկապես կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստան. aravot.am

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը Aravot.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել է տեղեկությունը, որ օրեր առաջ ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստան: «ԱԱԾ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իսկապես կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստանի Հանրապետություն», – նշված է ԱԱԾ […]

Ցանկալի չէ փոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը

Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին։ Իհարկե, երեխային կարելի է տոնական սեղանից ինչ-որ բան հյուրասիրել, բայց դա պետք է անել զգուշությամբ, որպեսզի «անծանոթ» սննդից ոչ մի խնդիր չառաջանա։ Երեխաների  մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք […]

Երկրաշարժ՝ Իրանում

Այսօր առավոտյան՝ ժամը 08:54-ին, ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 27-ին տեղական ժամանակով ժամը 22:01-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.830 և արևելյան երկայնության 57.230 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 62 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Այսօր ռեկորդ ենք խփել. վարչապետ

Կառավարության վերջին նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը օրակարգի սպառումից հետո ասաց. «Այսօր ռեկորդ ենք խփել: 71-ից 34-ը զեկուցվող էր, կառավարության ամենաերկար նիստերից մեկն էր: Երկու եզրակացություն՝ կամ իրականում հոգնել ենք, կամ ընդհանրապես չենք հոգնել: Ո՞րն է, չգիտեմ»,-ասաց նա, ապա շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ: «Թող լավ տարի լինի, լավ հանգստացեք, ռեժիմն ավելի խիստ և ուժեղ է լինելու: Լավ […]

ԱՄՆ դեսպանի Ամանորի ուղերձը Հայաստանի ժողովրդին

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և դեսպանատան աշխատակիցներն ամփոփում են վերջին 25 տարիների ձեռքբերումներն ու իրենց տոնական մաղթանքը հղում Հայաստանի ժողովրդին, ում հետ շարունակաբար գործակցել են 25 տարիների ընթացքում:

Ծեծկռտուք «Օջախ» ռեստորանում. գյուղապետը ստացել է մարմնական վնասվածքներ

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 23-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ոստիկանության Բաղրամյանի բաժնի համայնքային Ոստիկանության խմբի տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ այդ օրը վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Մյասնիկյան գյուղում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրում: Պարզվել է, որ ռեստորանում տեղի ունեցած խնջույքի ժամանակ նույն գյուղի բնակիչներ, 31-ամյա Շիրակ […]

Մի տարի ծրագիր ե՞ք ներկայացնում. վարչապետին դուր չեկավ նախարարի առաջարկը

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր Կառավարությանը ներկայացրեց «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Ըստ այդմ մեկ տարվա ժամկետում uահմանված կարգով Հայաuտանի Հանրապետության կառավարություն պիտի ներկայացնել «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիր: Վարչապետ Կարեն Կարապետյանը ճշտող հարց տվեց. «Ինչքա՞ն ժամանակում եք ներկայացնում»: Նախարարն էլ պատասխանեց՝ 18 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի