19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Մի տարի ծրագիր ե՞ք ներկայացնում. վարչապետին դուր չեկավ նախարարի առաջարկը

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր Կառավարությանը ներկայացրեց «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Ըստ այդմ մեկ տարվա ժամկետում uահմանված կարգով Հայաuտանի Հանրապետության կառավարություն պիտի ներկայացնել «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիր: Վարչապետ Կարեն Կարապետյանը ճշտող հարց տվեց. «Ինչքա՞ն ժամանակում եք ներկայացնում»:

Նախարարն էլ պատասխանեց՝ 18 թվականի ընթացքում: «Մի տարի ծրագիր ե՞ք ներկայացնում»,-արձագանքեց վարչապետը, իսկ Արծվիկ Մինասյանն էլ բացատրեց, որ խոսքը ռազմավարության և միջոցառումների ծրագրին է վերաբերում: «Հունվարի վերջ. մեկ ամիս»,-ասաց վարչապետն ու անցում կատարեց մյուս հարցերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ