24 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2017

Մարդիկ այսօր չգիտեն՝ ինչ է լռությունը

Մարդիկ այսօր ապրում են ժխորի մեջ, շատախոսության քաղաքակրթության մեջ. չգիտեն այլևս, թե ի՛նչ է լռությունը։ Կյանքը լռության մեջ է ծնվում։ Մարդը լռության մեջ է մահանում։ Աստծուն լռության մեջ ենք հանդիպում։ Լռությունն անհրաժեշտություն է մարդու կյանքի համար. գրգիռներ է տալիս մտածելու համար, կարևոր է որոշումներ կայացնելու ու չսխալվելու համար, տրամադիր է դարձնում լսելու, օգնում է աղոթելու։ […]

Համապատասխան պատժամիջոցներ՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու համար

Հավանություն է  տրվել  «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, մասնավորապես, բարելավել հանրապետության աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակը: ՀՀ […]

Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Կենտրոնական բանկի ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը մաղթել է, որպեսզի այն դրական ձեռքբերումները, որ Հայաստանն անցած տարի ունեցել է թե՛ տնտեսության, թե՛ քաղաքական ոլորտներում, ամբողջովին տեղափոխվեն 2018 թվական […]

Նախագահը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարության ընդունելությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ: Նախագահը շնորհավորել է նաև Երևանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին՝ խնդրելով նրանց իրենց գործընկերներին ևս փոխանցել իր բարեմաղթանքները: Տոնական […]

Կապրիզնի կնոջ նման, եթե ասենք տուր, տուր, տուր…Շիրակի մարզպետ (տեսանյութ)

Շիրակի մարզխորհրդի տարեվերջյան նիստի ընթացքում տարեկան հաշվետվությամբ հանդես եկան ոլորտային պատասխանատուները: Ամփոփելով տարին ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը նշեց, որ Շիրակի մարզի համայնքները սեփական եկամուտները կատարել են 93.4%-ով: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների կատարողականը ավել է 18.9%-ով: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը անդրադառնալով եկամուտների հավաքագրմանը նշեց. «Դրական միտումներն առկա են, ինչն, իհարկե, […]

Այն ամենը, ինչ պետք է դեն նետել մինչեւ Ամանոր

Ամանորի գալստին հաշված օրեր են մնացել, իսկական ժամանակն է ինքներդ ձեզ համար ամփոփել տարին, նոր տարվա համար նպատակներ դնել եւ վերջապես ազատվել այն ամենից, ինչը ձեզ խանգարում է։ Ահա մի քանի կարեւոր բան, որոնցից պետք է շտապ ազատվել ու դրանք հավերժ թողնել անցնող տարում։ Բաց թողեք մտքերը, որոնք խանգարում են ձեզ հավատալ ձեր ուժերին։ Բաց թողեք […]

«Շառաչուն ապտակը հանրությանը կարող է հանել թմբիրից»

Երեկ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հեռանալու համար նախադրյալներ չի տեսնում, ավելին՝ կարծես թե ուրվագծվում է ԵԼՔ-ի գործելաոճը գալիք ընտրություններում։ Եթե նախկինում ընդդիմության թունդ քննադատության թիրախում հայտնվում էր իշխանությունը, ապա այժմ այդ սլաքներն ուղղվում են դեպի հանրությունը։ Եվ կարելի է եզրակացնել, որ 2018 թվականին վարչապետի հարցում ընդդիմությունը մեծ շահագրգռություն չի ունենալու։ […]

Սա այն առիթն է, որ կարելի է փայլել…ինչպիսի կերպար ընտրել Ամանորին

Շատ ենք լսում՝ ինչպես դիմավորենք նոր տարին, այնպես էլ այն կշարունակվի: Եթե հավատանք սրան, ուրեմն տարին պիտի գեղեցիկ դիմավորել, և որպեսզի Henaran.am-ի ընթերցողներն էլ նորաձև լինեն, զրուցել են նորաձևության բլոգեր, ոճաբան Մարիաննա Քաբաբյանի հետ: Վերջինց Ամանորի գիշերը խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել արծաթագույնին ու դրա երանգներին, ոսկեգույնին՝ իր  երանգներով. «Ամեն դեպքում Ամանոր է, ու […]

Երիտասարդ մասնագետների համար ևս մեկ բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք կկառուցվի

Կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Ազատության պողոտայի համապատասխան հասցեում գտնվող ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենք  շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ին՝ երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նպատակով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի