28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Շառաչուն ապտակը հանրությանը կարող է հանել թմբիրից»

Երեկ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հեռանալու համար նախադրյալներ չի տեսնում, ավելին՝ կարծես թե ուրվագծվում է ԵԼՔ-ի գործելաոճը գալիք ընտրություններում։ Եթե նախկինում ընդդիմության թունդ քննադատության թիրախում հայտնվում էր իշխանությունը, ապա այժմ այդ սլաքներն ուղղվում են դեպի հանրությունը։ Եվ կարելի է եզրակացնել, որ 2018 թվականին վարչապետի հարցում ընդդիմությունը մեծ շահագրգռություն չի ունենալու։ Նա ֆիքսել ու հասկացել է յուր անհաջողությունն ու ավելի շատ խաղալու է ներիշխանական տարակարծությունների վրա։ Իսկ այ հանրության դեմ մեղքի բաժնի սլաքներ ուղղելն արդեն հետաքրքիր գործընթաց է։

Փորձ է արվելու մարդկանց մեջ արթնացելու թասիբը, արժանապատվությունն ու անհաջողությունների պատճառն արդեն փնտրել ոչ թե իշխող կուսակցության գործունեության, այլ քաղաքացու վարքագծի մեջ։ Իմիջիայլոց, դա հասկանալի պահելաձև է, ու թեպետ քաղաքական մշակույթում հազվադեպ է լինում, որ ընդդիմությունը հանրությանը մեղադրի, բայց ֆիքսենք, որ Հայաստանում դա այսօր ընդդիմության ամենալայն զանգվածի մոտ կիրառելի սկզբունք է։

Վերցրել եք ընտրակաշառք, ընտրել եք, դե գնացեք վայելեք ձեր իշխանությունը։ Սա, իհարկե, քաղաքացիներին կարող է հասցնել որոշակի ընկճախտի, բայց երբեմն, ինչպես ասում են, շառաչուն ապտակը հանրությանը կարող է հանել թմբիրից։ Իհարկե, երկու տարբերակ կա, որ հասարակությունը երես թեքի ԵԼՔ-ից կամ էլ հակառակը՝ համակրանքով լցվի նրա նկատմամբ ու, ասենք, մյուս ընտրություններին այլևս կաշառք չվերցնի։ Ե՛վ մեկ, և՛ երկրորդ դեպքում պարզ է, որ նույն թվով ձայներ ԵԼՔ-ը գալիք ընտրություններում դժվար հավաքի կամ դառնալու է մարգինալ, ինչպես նախորդ ընդդիմությունը՝ ՀԱԿ-ը, կա՛մ էլ գրանցելու է որակապես այլ արդյունք։

Գրիգոր Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ