24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Արմեն Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը ս/թ դեկտեմբերի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության տեսչական և վերլուծական բաժնի աշխատակիցների հետ:

 Հրավիրված խորհրդակցության ընթացքում Տեսչական և վերլուծական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Բալյանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցել բաժնի կողմից ընթացիկ տարում իրականացված աշխատանքների մասին: Զեկույցից հետո Արմեն Հարությունյանն անդրադարձել է բաժնի կողմից ուսումնասիրված կատարողական վարույթների, Ծառայության տարբեր բաժիններում իրականացված տեսչական ստուգումների, կատարված ծառայողական քննությունների արդյունքներին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Տեսչական և վերլուծական բաժնի պետին հանձնարարել է բաժնի գործառույթներն իրականացնելիս ուժեղացնել հսկողությունը հարկադիր կատարողների կողմից իրենց ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, օրենսդրության պահանջները խստագույնս պահպանելու նկատմամբ, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկել կարգապահական խախտումներ ծնող պատճառները և դրանց նպաստող պայմանները հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ՝ հետագայում խախտման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով: Հանձնարարականի կատարման մասին բաժնի պետը պարբերաբար զեկուցելու է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին:

 Արմեն Հարությունյանն ընդգծել է նաև բաժնի կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունն ու նշանակությունը Ծառայության բնականոն աշխատանքի ապահովման հարցում:

Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը խորհրդանշական հուշանվերով պարգևատրել է Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության փոխգնդապետ Իշխան Դավթյանին՝ երկարամյա ծառայության ընթացքում պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ և բարեխիղճ կատարելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ