08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2017

Օդերեւութաբանների կանխատեսումը առաջիկա օրերի համար

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  

Սերժ Սարգսյանը բացեց բոլոր փակագծերը

«ՀՀ որոշումը միանալ ԵԱՏՄ-ին փաստարկվել է բացառապես անվտանգության նկատառումներով, բայց ՀՀ իշխանությունները չեն պարզաբանել, թե կոնկրետ որ բաղադրիչը նկատի ունեն», -այսօր խորհրդարանում «Ելք» խմբակցության նախաձեռնած ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հանրային լսումների ժամանակ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Նա նկատեց, որ Բրյուսելում ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման նախօրեին նախագահ Սարգսյանի հայտարարեց, որ […]

Ողբերգական ավտովթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. զոհերը վերադառնում էին հարսանիքից

Նոյեմբերի 26-ին, խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը: Ժամը 22:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի 41 NX 001 համարանիշի և «Nissan Qashqai» մակնիշի 19 ՕՕ 048 համարանիշի ավտոմքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, […]

«Ոտքս հատուկ եմ դուրս թողել, հասարակ ոտք է … ». Նազենի Հովհաննիսյանը՝ թիրախում

Նազենի Հովհաննիսյանը, ով այս օրերին իր հանգիստը լուսանկարներով պարբերաբար կիսում է հանրային հարթակում,  պատասխանել է իրեն ուղղված քննադատություններին: իսկ էննադատում են դերասանուհուն նրա համար,որ ծովափնյա հանգստից վերարկուով լուսանկար է հրապարակել: Հաղորդավարուհին գրել է. «Երբեմն թվում է, թե ապրում ենք զուգահեռ աշխարհներում։ Գրված օրենքների աշխարհն անցել է վաղուց, չգրված օրենքներինը նորից, զրոյից պիտի սաղմնավորվի։ Որովհետև չկա վաղուց […]

Հա՞րթ է ամեն ինչ ԵԱՏՄ-ում, ո՛չ, հա՞րթ է ամեն ինչ ԵՄ-ում, ոչ. Աշոտյան

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներին հարակից զեկուցով հանդես եկավ ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա նախ հիշեցրեց՝ «Ելքի այս նախաձեռնությունը եղել է 2,5-3 ամիս առաջ, երբ քաղաքական վիճակը այլ էր: Աշոտյանը հստակցրեց, թե «Ելք»-ի գործընկերներն առաջարկում […]

Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը /ֆոտո/

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի 2016 թվականի այցերին նվիրված լույս են տեսել հատուկ փոստային նամականիշներ:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նամականիշների շարքում հատուկ տեղ է զբաղեցրել Հայաստան կատարած պատմական այցի վերաբերյալ թողարկված նմուշը: Նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս պապը, իսկ նրա թիկունքին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է: Վատիկանի պաշտոնական կայքում նշվում է, որ նամականիշի հեղինակը […]

Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի նախագահությունը

Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետություն ու կառավարություն միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների համաժողովի նախագահությունը։ Համաժողովի ավարտին տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովի նախագահությունը։ Ելույթ ունենալով նախագահության փոխանցման […]

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով ամբաստանյալը պնդեց, որ քննիչն ուղղորդել է իրեն

2017 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով հետազոտվեցին գործով իրեղեն ապացույց ճանաչված առարկաները և հարցաքննվեցին ամբաստանյալները: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով), ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Քալաշյանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի