20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը բացեց բոլոր փակագծերը

«ՀՀ որոշումը միանալ ԵԱՏՄ-ին փաստարկվել է բացառապես անվտանգության նկատառումներով, բայց ՀՀ իշխանությունները չեն պարզաբանել, թե կոնկրետ որ բաղադրիչը նկատի ունեն», -այսօր խորհրդարանում «Ելք» խմբակցության նախաձեռնած ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հանրային լսումների ժամանակ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Նա նկատեց, որ Բրյուսելում ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման նախօրեին նախագահ Սարգսյանի հայտարարեց, որ ՌԴ ոչ մի պաշտոնյանից, հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից երբեք որևէ կշտամբանք չի լսել ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցման մասով. «Սա լավագույն օրինակն է՝ ցույց տալու, որ ինքնիշխան քաղաքականություն այստեղ գոյություն չունի:

Սա ինքնիշխան «և-և» չէ: Այլ թույլատրված, այդ հայտարարությունից հետո «և- և» բառը չէի ցանկանա այդ համատեքստում դնել», – նշեց նա: Ստյոպա Սաֆարյանը նաև հայտարարեց, որ ԵԱՏՄ գրեթե ոչ մի խոստում կյանքի չի կոչվել, այդ թվում և արդյունաբերական բնագավառում տեղի ունեցած ներդրումների խոստումները, մասնավորապես՝ «Նաիրիտի» վերագործարկման համար նախատեսված 500 մլն դոլարի ներդրումները: «Փորձ է արվում այս ամենն արդարացնել ՌԴ-ի դեմ սահամանված պատժամիջոցներով, բայց կարևոր է հասկանալ՝ արդյոք մենք ապագայում ունենալու ենք հույսեր, որ մեզ տված խոստումները կյանքի են կոչվելու, թե ոչ», – նշեց նա:

Սաֆարյանը նաև անդրադարձավ գազի սակագնին՝ նշելով, որ Պուտինը Երևան պաշտոնական այցի ժամանակ հայտարարեց, որ Երևանին արվել է գազային պայմանագրով սահմանված զիջումները, որի արդյունքում Հայաստանը «Գազպրոմին» վաճառեց «Հայռուսագազարդի» իր վերջին բաժնեմասը: «Մինչև այսօր ներկայացվում է, որ Հայաստանի սահմանին ՌԴ-ն ՀՀ-ին իր ներքին գներով է գազ վաճառում: Շարունակության մասին պիտի խոսեն ՀՀ կառավարություն ու իշխանությունը և հաշվետվություն ներկայացնեն, թե ինչ մեծահոգության դիմաց է գազը գրեթե կրկնակի գնով այստեղ հասնում:

Խոսվում էր ներդրողների ակումբի մասին, այս օրերին մոլեր են բացվում, բայց դրանք ներդրումների հաջողություն չի կարելի համարել», – եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ