Աննա Մանուկյանի և իսպանացի հայտնի շեփորահարը տեսահոլովակ են ներկայացնում
Ներկայացնում ենք Աննա Մանուկյանի և իսպանացի հայտնի շեփորահար Ուտուրվիդես Վիլչեսի համատեղ աշխատանքի պրեմիերան: Դեռևս նախորդ ամիս էր Հայաստան ժամանել Ուտուրվիդես Վիլչեսը. նրանք հասցրեցին և՛ հանդիսատեսին ներկայանալ, և՛ տեսահոլովակ նկարահանել: Աննա Մանուկյանի և իսպանացի հայտնի շեփորահարի համատեղաշխատանքն անվանվել է «Քարերի սիմֆոնիա»: Տեսահոլովակն առանձնահատուկ է նրանով, որ լավագույնս է ներկայացնում Հայաստանի պատմական մեծ արժեք ներկայացնող Գառնու հեթանոսական տաճարը և տաճարին հարակից «Քարերի սիմֆոնիա»-ն: Տեսահոլովակը Գառնիի գեղեցկությունը և բացառիկությունը ընդգծելու ևս մեկ տարբերակ է: