28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Դու լսեցի՞ր այս խոսքերը կիրակի օրը` Պատարագի ավարտին

Եկեք այսօր խորհենք մի նախադասության մասին, որը լսում ենք ամեն կիրակի` Սուրբ Պատարագի ավարտին, և առանց որի իրավունք չունենք դուրս գալ եկեղեցուց: Ահա այդ օրհնության արտահայտությունը.

«Օրհնյա՛լ լինեք Սուրբ Հոգու շնորհքներով: Գնացե՛ք խաղաղությամբ, և Տերը թող ձեր բոլորի հետ լինի. Ամեն»:

Ի՞նչ նպատակով է ասվում արձակման այս օրհնության խոսքերը, չէ՞ որ եկեղեցում ոչ մի բառ ինքնանպատակ չի ասվում մեզ: Ուրեմն ի՞նչ վերցնենք այս խոսքերից: Պատարագի ժամանակ լսեցինք Աստծու խոսքի օրվա պատգամը, մարգարեություններից հատվածներ և առաքելական թղթերից մեկնություններ: Խաղաղվեցինք հոգևոր շարականներից և պատարագիչ քահանայի տված խաղաղությունից: Ստացանք բուն նպատակին հասած Սուրբ Հաղորդությունը` մեր Տիրոջ Սուրբ Մարմինն ու Արյունը: Իսկ ո՞րն է մեր առաքելությունը այսքան գանձեր ստանալուց հետո: Մի՞թե ստանալ ու լռել, վերադառնալ տուն և ոչինչ չանել, թաքցնել այդ գանձերը և չկիսել այլոց հետ, որոնք անտեղյակ են, որոնք չեն մասնակցում Պատարագի` հասկանալի և անհասկանալի պատճառներով:

Մի՞թե մենք պետք է վերցնենք Լուսը մեր մեջ և չլուսավորենք այլոց: Մի՞թե մենք տուն վերադառնալիս չպետք է պատմենք, թե ինչ լսեցինք այնտեղ, ինչ տեսան մեր աչքերը, ինչ դրվեց մեր սրտի մեջ և ինչքան գոհ ենք մենք կիրակի օրվանից, որ այսչափ խաղաղեցնում է մեզ:
Ասում է օրհնյալ լինեք Սուրբ Հոգու շնորհներով. ահա մենք այսքան հոգևոր գանձեր ձեռք բերեցինք Սուրբ Հոգու շնորհիվ: Ասում է երթայք խաղաղությամբ, սա կարող է փաստել յուրաքանչյուր հավատացյալ, թե ինչ խաղաղություն է տիրում իր հոգում պատարագի ժամանակ: Ասում է Տերը թող ձեր բոլորի հետ լինի. և Տերը մեզ հետ է, քանի որ հաղորդվել ենք Նրա Սուրբ Մարմնի և Արյան Հաղորդությամբ:

Ուրեմն Տերը մեզ հետ է, մենք էլ Տիրոջ Լույսը փոխանցենք մեր մտերիմներին ու ծանոթներին ըստ Տիրոջ պատվերի: Կան նաև մարդիկ, որոնք անտեղյակության պատճառով Սուրբ Հաղորդությունից անմիջապես հետո դուրս են գալիս եկեղեցուց, չլսելով գոհության, փառաբանության աղոթքը և այս արձակման օրհնությունը: Հաջորդ կիրակի ուշադիր լինենք այս և մնացած բոլոր խոսքերի վրա, որոնց յուրաքանչյուր բառը հսկա բացատրություն ունի: Փառք Աստծուն, որ շնորհել է լսելու հատկություն, խնդրենք շնորհ` նաև լսածը հասկանալու և ուրիշներին բաժնեկից անելու համար:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ