13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ճոճկանի մանկապարտեզում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդություններ

Նոյեմբերի6-ից 10-ն ընկած ժամանակահատվածումԼոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկում, որի ընթացքում հիվանդացել է 8 երեխա, նրանցից  5-ը հոսպիտալացվել է Ալավերդու բժշկական կենտրոն,3-ը բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում: Հիվանդներից 4-ը հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացված բակային համայցերի արդյունքում: Հիվանդների վիճակը գնահատվել է միջին և թեթև, ծանր ընթացքով դեպքեր չեն արձանագրվել:  

Ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 2, ամբուլատոր՝ 3 հիվանդ։Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Հիվանդության վարակի աղբյուրը, առաջացման պատճառը բացահայտելու և հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից բոլոր տնային օջախներում և մանկապարտեզում իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ և հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում՝ ախտահանում:

Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում կատարվել ենմանկապարտեզի սննդամթերքի նմուշառումներ, ինչպես նաևկենսանմուշներ են վերցվելսաներից (հիվանդներ և նրանց կոնտակտավորներ) և աշխատակիցներից՝ լաբորատոր հետազոտության նպատակով:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հիվանդների, կոնտակտավոր երեխաների և մանկապարտեզի աշխատակիցների մոտ հայտնաբերվել է շիգելլա (մանրէային դիզենտերիայի հարուցիչ) և ռոտավիրուս:

Մանկապարտեզից վերցված սննդամթերքի լաբորատոր հետազոտության արդյունքում պանրի և մակարոնով փլավի նմուշներում հայտնաբերվել է ռոտավիրուս:

Համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների արդյունքներով Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզի սաների շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման հավանական պատճառը մանկապարտեզում սննդամթերքի երկրորդային ախտոտումն է, որի համարաղբյուր են հանդիսացել մանկապարտեզի այն աշխատակիցները, ում մոտ լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել է շիգելլոզ և ռոտավիրուսային վարակ:

Բռնկման տեղայնացման և վերացման նպատակով իրավասու մարմիններին առաջարկվել է ժամանակավորապես փակել Ճոճկանի մանկապարտեզը՝ մինչև վարակի աղբյուրի չեզոքացումը և փոխանցման մեխանիզմների ընդհատումը: Միաժամանակ գյուղում իրականացվել է աղիքային վարակների վերաբերյալ գիտելիքների տարածում:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ