28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 25, 2017

«Եթե ակնկալիքները չիրականան, առաջին քննադատողներից մեկը ես կլինեմ»

«Բոլոր կառավարություններն իրենց ծրագրերում ցանկացել են և դրել են զարգացման հիմքերը, իրականացման ու տեմպերի հետ կապված խնդիրներ են եղել սակայն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ընդդիմադիրների քննադատություններին՝ ուղղված Կառավարությանը: Բաղդասարյանը նշեց՝ եթե մեկ տարի հետո տեսնեն, որ այն արդյունքները, որ սպասում են Կառավարությունից, չկան, որ կանխատեսումները չեն արդարացել. «Առաջին քննադատողներից […]

Արտգործնախարարը մեկնում է Փարիզ՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

Հայաստանի արտգործախարարը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին։ Նոյեմբերի 25-26-ը արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների 34-րդ համաժողովին։ Փարիզյան համաժողովին Հայաստանը կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։ Նախատեսվում է, որ Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին կհաստատվեն Երևանում հաջորդ տարի կայանալիք կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների և գագաթաժողովի ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, նշանաբանը և քննարկումմների հիմնական թեմաները։

«Թող հաղթանակիդ բերկրանքը բազմապատկվի …». Սեյրան Օհանյանի գրառումը

«Շնորհավորում եմ հաղթանակդ, սիրելի’ Սարգիս Մեր նորօրյա պատմության մեջ դու հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրումի, կամքի, արիության, տոկունության վառ օրինակ ես: Թող քո բարոյական, մարտական և մարզական հաղթանակները ոգեշնչեն, դաստիարակեն սերունդներ: Թող հաղթանակիդ բերկրանքը բազմապատկվի քո հրաշալի ծնողների, զավակների, կնոջ սիրով և ժողովրդի անկեղծ հիացմունքով, մեծարանքով ու երախտագիտությամբ քո հանդեպ: Խորին հարգանքով՝ քո հրամանատար և մարտական […]

ԱԱԾ նախկին պետը հիասթափված է. Հրապարակ

«Սեպտեմբերի 28-ին «Ֆլորենս» ռեստորանում կայացել էր ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանի որդու հարսանիքը։ Փեսացուն էլ, հարսնացուն էլ մոսկվաբնակ են, սակայն հարսանիքը կազմակերպել էին Երեւանում։ Մեր թղթակցին պատահաբար հանդիպած Պետրոսյանը հեգնել է․ «Բա ինչո՞ւ տղայիս հարսանիքի մասին չգրեցիք՝ աղջկաս հարսանիքի մասին հա գրում էիք»։ Ապա եզրակացրել է, որ խնջույքը մեր հետաքրքրությունը չի գրավել, որովհետեւ ոչ մի […]

36 ամյա զինվորական է հանկարծամահ եղել

Լոռու մարզում, նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. առավոտյան ժամը 10-ի սահմաններում Վանաձորի ՊՆ N զորամասում զինծառայող է մահացել: Նախնական տեղեկություններով զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է, գործընկերները նրան անմիջապես տեղափոխել են Վանաձորի զինվորական հոսպիտալ, վերջինս սակայն ճանապարհին մահացել է: Մեր տեղեկություններով, հանկարծամահ եղած զինծառայողը Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 36-ամյա Գառնիկ Պետրոսյանն է: Նա նախկին […]

ՊԵԿ-ի նոր արգելքը բոլորին խառնել է իրար. Հրապարակ

Վրաստանին սահմանամերձ գյուղերի բնակիչներից ահազանգ-բողոք ստացանք, որ ՊԵԿ-ն արգելել է 5 կիլոգրամից ավելի մանդարին ու ցիտրուսային այլ մրգեր առանց մաքսազերծելու ներկրել Հայաստան։ Նախկինում այդ շեմը 50 կգ էր։ Այսինքն՝ մինչև 50 կգ-ն չէր համարվում առևտրային քանակ ու չէր մաքսազերծվում։ Մարդիկ անարգել բերում էին իրենց օգտագործման, բարեկամների համար, գուցե ոմանք էլ մի փոքր քանակ վաճառում էին՝ […]

Սա Աստվածաշնչի երկրորդ գալուստ հաշվեք. Ժամանակ

«Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովի մասնակիցները երեկ Բրյուսելում նախ ընդունեցին համատեղ հռչակագիր: Երեքուկես տարի բանակցություններից արդյունքում ստորագրվեց Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը: Քաղաքագեռ Լեւոն Շիրինյանի կարծիքով, բոլորը կենտրոնացած են նյութական արժեքների, հետագայում առանց վիզա Եվրոպա ճամփորդելու հնարավորության վրա, բայց քաղաքագետն առաջարկում է ուշադրություն դարձնել այլ հանգամանքի վրա« Ես կարեւոր եմ համարում մշակութային եւ քաղաքակրթական այն հենքը, որի վրա […]

Բենզինը երեկ կրկին թանկացել է. Ժողովուրդ

« Բենզինը երեկ կրկին թանկացել է՝ այս անգամ 10 դրամով: Ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է 410, իսկ պրեմիումը՝ 430 դրամով: Նկատենք, որ այս տարվա հունվարի վերջին ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն արժեր 370, իսկ պրեմիումը` 390 դրամ: Հատկանշական է փաստը, որ սովորաբար ամեն անգամ, երբ միջազգային շուկայում նավթի գինը բարձրանում է, Հայաստանում անմիջապես […]

Ծառուկյանի բաց մեսիջը. Հրապարակ

 «Մեր տեղեկություններով` Ծառուկյանն իր թիմակիցներին ասել է` կառավարությանը շատ մի կպեք, բայց «գազի հանձնաժողովի» հարցում մինչեւ վերջ գնալու ենք: Սակայն ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցում հակասություններ կան: Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով քննիչ հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի՝ 26 պատգամավորի պահանջով. ԲՀԿ-ն բավարարում է այդ «պահանջին» եւ կարող է միայնակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի