28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՊԵԿ-ի նոր արգելքը բոլորին խառնել է իրար. Հրապարակ

Վրաստանին սահմանամերձ գյուղերի բնակիչներից ահազանգ-բողոք ստացանք, որ ՊԵԿ-ն արգելել է 5 կիլոգրամից ավելի մանդարին ու ցիտրուսային այլ մրգեր առանց մաքսազերծելու ներկրել Հայաստան։ Նախկինում այդ շեմը 50 կգ էր։ Այսինքն՝ մինչև 50 կգ-ն չէր համարվում առևտրային քանակ ու չէր մաքսազերծվում։ Մարդիկ անարգել բերում էին իրենց օգտագործման, բարեկամների համար, գուցե ոմանք էլ մի փոքր քանակ վաճառում էին՝ իրենց ծախսերը հանելու համար։ Հիմա առևտրային քանակ չի համարվում մինչև 5 կգ-ն, դրանից ավելին մաքսազերծման ենթակա է։ Եվ սա հարուցել է մարդկանց դժգոհությունը։ ՊԵԿ-ից չհերքեցին մեր տեղեկությունը՝ բացատրելով, թե ինչու է շեմն իջեցվել։ Պարզվեց՝ պատճառը ԵԱՏՄ-ն է։

«Համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման՝ վերոհիշյալ ենթակարանտինային արտադրանքի միայն մինչև 5 կգ-ի Հայաստանի Հանրապետության (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել՝ առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի»,- մեր հարցմանն ի պատասխան՝ ասացին ՊԵԿ-ից։ Հետևաբար, ըստ ՊԵԿ-ի, անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից 5 կգ-ից ավելի խնդրո առարկա մանդարինի՝ «ենթակարանտինային արտադրանքի» ներմուծումը ՀՀ տարածք կարող է թույլատրվել միայն բուսասանիտարական հավաստագիր ունենալու և այն ՀՀ մաքսային մարմիններին ներկայացնելու դեպքում: Այնպես որ՝ եթե պատրաստվում եք գնալ Վրաստան և մանդարին գնել, որտեղ այն արժե մոտ 110 դրամ՝ 1 կգ-ի համար, 5 կգ-ից ավելի գնելու դեպքում պետք է դիմեք բուսասանիտարիայի ծառայություն՝ հավաստագիր ստանալու համար»,-գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ