Հյուրասենյակում գտել են տանտիրոջ դին
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 25-ին, ժամը 12։18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի թիվ 39ա շենքի բնակարաներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյանկում հայտնաբերել 1946 թ. ծնված Լ. Հ.-ի դին: