26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Այս երկրում հայերի վիճակը կտրուկ վատացել է. քրդական հարցերով փորձագետ

«Հանրաքվեի նախապատրաստման փուլում Մասուդ Բարզանին հայտարարում էր, որ Իրաքի Քուրդիստանում հանրաքվեից հետո հայերի վիճակը զգալիորեն կլավանա, սակայն դա տեղի չի ունեցել»,-այսօր` նոյեբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  քրդական հարցով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Փորձագետը նշել է, որ Բարզանին անգամ խոստացել էր, որ հայոց լեզուն կդառնա նորաթուխ պետության պետական լեզուներից մեկը: «Մինչդեռ ռազմական գործողություններից հետո հարկ է նշել, որ հայերի վիճակը գոնե այն շրջաններում, որտեղ ռազմական գործողություններ են ընթացել, կտրուկ վատացել է»:

Կարեն Հովհաննիսյանի խոսքով`  հոկտեմբերի 18-ից հետո իրավիճակը փոխվել է: Արեւելագետը ընդգծում է `  սա կապված է ոչ այնքան ազգային պատականելության, որքան հայերի կրոնական եւ կուսակցական պատկանելության հետ, որոնց մեծամասնությունն աջակցել է Բարզանիին: Այսպես՝ «Գազբիշաբի» խմբավորման կողմից, որի մեջ կան նաեւ թուրքմեններ, սկսել են հայ բնակչության վրա ճնշում գործադրել: Դրանից զատ, այս խմբավորման ճնշումներին են ենթարկվել նաեւ եզդիները: Նրանք առավել դաժան ճնշման են ենթարկվել Սինջարում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ