03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 21, 2017

Ես չափազանց լավատեսություն չէի հայտնի․ Լավրով

Այսօր Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր տարրերն առկա են։ Նա նշեց, որ Բաքու այցի ժամանակ արդեն նշել է, որ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ բոլոր բաղկացուցիչները կան։ «Այս տարրերն ամփոփված են բազմաթիվ փաստաթղթերում եւ հանձնվել են ԵԱՀԿ քարտուղարին՝ ամրագրվելով որպես համանախագահների առաջարկներ: […]

Տեսանելի են Նժդեհի ֆաշիստացման ադրբեջանական հետքերը

Եվ ինչ «հիասթափված պաթոսով» է ռուս հաղորդավարուհին ասում… հասցնում է կուլմինացիայի, պատրաստում խոսքի պայթյունային ֆոնն ու… արտաբերում դարակազմիկ դավադրություններից մեկը բոլորին «լավություն» անող Ռուսաստանի դեմ. այո, Հայաստան, որը հնչեց մոտավորապես՝ «և դու Բրուտոս» տարբերակով: Ու այստեղ, երևի, մի քանի՝ «ջարդենք-փշրենք» տիպի ռուս պատրիոտներ հիասթափված ասացին. «օձը տաքացնողին ա էլի կծում»: Համաշխարհային դավադրությունը, շարունակվում է Ռուսաստանի […]

Ծնելիության եւ բազմազավակության խթանման ծրագիր Արցախում. բնակարան կստանա 99 ընտանիք

Արցախի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման պետական ծրագրի շրջանակներում ընթացիկ տարվա ընթացքում պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվել է բնակարանների կառուցում, վերանորոգում, գնում և տրամադրում:  Ընդհանուր առմամբ, 2017 թվականի ԱՀ պետական միջոցներով 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանների կառուցում, վերանորոգում, գնում և տրամադրում ծրագրով` բնակարաններով կապահովվեն շուրջ 99 ընտանիքներ:    Նշված 99 բնակարաններից ներկայումս ընթացքի […]

Եթե քո բարեկամները քո դեմ սխալ բան են արել

Եթե քո բարեկամները քո դեմ սխալ բան են արել, ու դու ներես ու համբերես, ԱՍՏՎԱԾ ՔԵԶ ԿՕԳՆԻ ու այդ մարդիկ քեզ բարեկամ կմնան, նրանք քեզ օգնական կլինեն. միտքդ էլ հանգիստ կառնի: Ամեն մարդ սայթաքում է: Բայց եթե հիշես անցյալն ու այստեղ այնտեղ խոսես այդ մասին, եղբորդ քեզ թշնամի կդարձնես: «Նա կտրտնջա քեզնից, կբամբասի ու կատի […]

Դաժան ու առեղծվածային դեպք Էջմիածնում.հայտնաբերվել է կախված ու հրկիզված դի

Արմավիրի մարզում, նոյեմբերի 20-ին, կախված եւ այրված տդամարդու դիակ է հայտնաբերվել. ժամը 15:30-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Պետտնկարան» կոչվող տարածքում գտնվող գերեզմանատանը գերեզմանի տանիքի ամրակից տղամադու դի կա կախված: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները ժամանելով նշված վայր՝ այնտեղ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Արայիկ Հ.-ի՝ մետաղալարով կախված եւ հրկիզված դին: […]

ԵՊՀ-ում հրաժարվել են

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ուսանող Կ. Ղ.-ի մայրը այս տարվա հոկտեմբերին ահազանգել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, որ ապրիլյան քառօրյայի մասնակից որդուն ուսման վարձի մասնակի փոխհատուցում չեն տրամադրում: Կ. Ղ.-ը մեկ տարի ուսանելուց հետո 2015-ին զորակոչվել է զինված ուժեր, որտեղ էլ մասնակցել է 2016 թ. ապրիլի պատերազմական գործողություններին: Զորացրվելուց հետո 2017 թ. օգոստոսին մարտական գործողություններին […]

Ազգային ժողովից ներողություն են խնդրում

ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ծառայողական բջջային հեռախոսահամարի 2017թ-ի մայիս ամսվա վարձավճարին առնչվող խնդիրները, որի ընթացքում տիկին Նաղդալյանի համաձայնությամբ ուսումնասիրվել են նաեւ հեռախոսազանգերի վերծանումները: Այս մասին պաշտոնական պարզաբանում է հրապարակվել ՀՀ ԱԺ կայքում, որտեղ հիշեցվում է, որ 2017թ-ի մայիսին Հերմինե Նաղդալյանը հանդիսանում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ եւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար: […]

Առանց կաշկանդվելու, անկեղծ ու հոգատար. ՍԱՊԾ-ի նոր սկզբունքները

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի խոսքով՝ իր ու կառույցի աշխատանքային գործունեության մեջ առաջին ու կարևորագույն սկզբունքը ազնվությունն է: «Ազնվությունը մեր աշխատանքի, մեր գործի նկատմմաբ, հոգատարությունն այն շահառուներին, ում հետ ամենօրյա առնչություն ունենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրն, ասաց Սահակյանը:  ՍԱՊԾ պետն ընդգծեց, որ իրենք միտված են եղած խնդիրները լուծելու, կաշկանդված չեն […]

Կարեն Կարապետյանին խորհուրդ կտա Լեւոն Արոնյանի կինը

Արիաննե Բո Կնուպպե Կաոիլին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել է համապատասխան որոշում:  Արիաննե Կաոիլին Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կինն է: Նա ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ: 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված