02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 21, 2017

ԱԺ շենքի մոտ մեքենա է այրվում. արտակարգ դեպք

Երեւանի Բաղրամյան պողոտայում պայթյուն է լսվել եւ կայանված ավտոմեքենաներից մեկն սկսել է այրվել: Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ աշխատակիցները, որոնք մարում են հրդեհը: Դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովի դիմացի հատվածում, Գիտությունների ազգային ակադեմիայի շեքի մոտ: Բաղրամյան պողոտայի նշված հատվածը փակվել է:

Նախագահը ներկա էր «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված՝ «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսը բացել են ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը: Երկու երկրների արտաքին գործերի նախարարների, այլ պաշտոնատար անձանց և հյուրերի ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը […]

Ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու փոշմանել եմ. Արկադի Փելեշյան

«Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին կայացած Վանաձորի ավագանու արտահերթ նիստում ընտրվել է Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ: Նիստին ներկա ավագանու 20 անդամները միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներառված միակ հարցին, այդ թվում նաև Արկադի Փելեշյանը: Նիստին չմասնակցեցին «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունների անդամները: Մեկ տարի նիստերը բոյկոտելուց հետո Վանաձորի քաղաքապետ […]

Հատուկ ուշադրություն ենք դարձրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին․ Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարի ելույթը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ մամուլի ասուլիսի ընթացքում Հարգելի՛ ընկերներ, Ինչպես գիտեք, մենք հաճախակի ենք հանդիպում պարոն Լավրովի հետ ինչպես Երևանում ու Մոսկվայում, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում: Այսօր ես կրկին ուրախ եմ ողջունելու Հայաստանում իմ գործընկեր և ընկեր, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Վիկտորի Լավրովին: Ռուսաստանի արտաքին գործերի […]

Սոցիալական անարդարության հետևանքները նկատելի են նաև բանակում

  Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը պնդում է ՝ ապացուցված է, որ կրթությունն առանց դադարի ավելի արդյունավետ է: Այս մասին վերջինս նշեվ լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ «Զինվորը, որ այսօր գնում է բանակ, պետք է լրացուցիչ կրթություն ստանա, բանակը պետք է լրացուցիչ միջոցներ տրամադրի՝ այդ կրթությունն ապահովելու համար: Դա նշանակում է՝ անվերապահ ընդունել, որ դպրոցը պետք է շարունակ […]

Կեղծ ստաժ գրելու արդյունքում թոշակներից 4-5 միլիոն հետ է գանձվել (տեսանյութ)

2017 թվականին կենսաթոշակի իրավունք ունեցող շահառուների թիվը կազմել է 524.485. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը: Միանվագ նպաստ նշանակվել է 34.786, խնամքի նպաստը՝ 8327 հոգու: Նա նշեց, որ տարեկան 250 հազար դիմում է ներկայացվում իրենց կառույցին:  Հովհաննես Սահակյանն ասաց, որ որևէ միջնորդություն իր համար դեր չի խաղալու: «Ես […]

Գյումրվա Էրքյուլ Պուարոն ռեկտորն է

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Շիրակի պետական համալսարանում վերջին աղմկահարույց զարգացումներից հետո տիրող մթնոլորտին. Շիրակի պետհամալսարանի ռեկտոր, «դավադրությունների տեսության» սիրահար Սահակ Մինասյանը «կոլխոզնիկների, սովխոզնիկների եւ պրոլետարիատի բազմաթիվ ներկայացուցիչների խնդրանքով» այսօր կրկին մամլո ասուլիս էր հրավիրել … Միամիտ մամլո ասուլիսների սույն սիրահարի զավեշտալի «բացահայտումներն» ուղղակի ծիծաղելի են … Սեփական […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 22-ին ժամը 09։30-18:00 կդադարեցվի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   21.11.2017թ.  Վեոլիա Ջուր ՓԲԸ

Պատվե՞ր է, թե՞ աչք ունեն ռեկտորի աթոռի վրա. ՇՊՀ-ի ռեկտորը բացում է փակագծերը

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, նորից ներկայացնելով տվյալներ բուհի ներկա ու նախկին գործունեությունից:  Ռեկտորը նախ թվերով որոշ տեղեկություններ ներկայացրեց, դահլիճի հիմնանորոգման, աշխատավարձերի չափի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ընդունելության կարգերի խախտումների մասին, ապա պատասխանեց լրագրողների հարցերին: Ս.Մինասյանն հաստատեց, որ մամուլի ասուլիսն հրավիրել է բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հորդորով, քանի որ պրոֆեսորադասախոսական անձնակազմը հոգնել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված