19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծնելիության եւ բազմազավակության խթանման ծրագիր Արցախում. բնակարան կստանա 99 ընտանիք

Արցախի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման պետական ծրագրի շրջանակներում ընթացիկ տարվա ընթացքում պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվել է բնակարանների կառուցում, վերանորոգում, գնում և տրամադրում: 

Ընդհանուր առմամբ, 2017 թվականի ԱՀ պետական միջոցներով 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանների կառուցում, վերանորոգում, գնում և տրամադրում ծրագրով` բնակարաններով կապահովվեն շուրջ 99 ընտանիքներ: 

 

Նշված 99 բնակարաններից ներկայումս ընթացքի մեջ է 66-ը. որից`

Ասկերանի շրջան-8

Մարտակերտի շրջան-17

Մարտունու շրջան-7

Հադրութի շրջան-7

Շուշիի շրջան-1

Շահումյանի շրջան-9

Քաշաթաղի շրջան-17

 

Ընթացիկ տարում ավարտվել և շահագործման է հանձնվել 12 առանձնատուն.

Ըստ շրջանների` պատկերը հետևյալն է.

Ասկերանիշրջան-1

Մարտակերտի շրջան-3

Հադրութի շրջան-2

և Քաշաթաղի շրջան-6

 

2017 թվականին բազմազավակ ընտանիքներին առանձնատների գնում-տրամամադրում կամ վերանորոգում ենթածրագրով բնակարանով ապահովվել են 21 ընտանիքներ::

 

Ստեփանակերտ քաղաքում իրականացվել է 6 առանձնատան գնում- տրամադրում և 4-ի վերանորոգում:

Ասկերանի շրջանում -2 բնակարանի գնում-տրամադրում.

Մարտակերտի շրջանում` 1բնակարանի գնում-տրամադրում.

Մարտունու շրջանում 3 տան գնում-տրամադրում և 1-ի վերանորոգում.

Շուշիի շրջանում` 1տան գնում-տրամադրում և 2-ի վերանորոգում.

Քաշաթաղի շրջանում-1տան գնում և տրամադրում: 

 

Բազմազավակ ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագրից բացի ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամը շարունակում է 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագիրը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ