28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 13, 2017

Ազգությամբ ռուս Միխայիլ Յուրտաևի երազանքը, որից որոշ «հայեր» պիտի ամաչեն /տեսանյութ/

Միանման երազանքների և նպատակների շնորհիվ ընկերացած Ժիրայր Մուշեղյանի և ազգությամբ ռուս Միխայիլ Յուրտաևի համատեղ ջանքերով, Երևանի Արաբկիր շրջանի զբասայգին պետք է վերածվի Երևանն ամբոողջ աշխարհին ներկայացնելու մի նոր և յուրօրինակ վայրի: Նրանց կողմից վարձակալական հիմունքներով ձեռք բերված այգում արդեն վերջնական տեսքի է բերվում նորակառույց զիփլայնը,  որն արդեն 2018-ի գարնանը կսկսի շահագործվել, սպասարկելով նաև հաշմանդամներին: Զիփլայնը […]

Կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում

Երեկ կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Shasmhyan.com-ը հաղորդում է, որ Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել Աբովյան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ռուբեն Կարապետյանից, որ Կարճաղբյուր գյուղում ավտոմատից կրակել են իրեն պատկանող КрАЗ մակնիշի 06 ՕԼ 803 համարանիշի ավտոմեքենայի վրա:  Ոստիկանները պարզել են, որ Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 50-ամյա Արսեն Ավետիսյանին պատկանող մթերային խանութի մոտ կայանված է եղել […]

Վիգեն Սարգսյանի ծառայության վերաբերյալ զինկոմից պահանջած թղթերը չկան. պարզաբանում

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վիգեն Սարգսյանի ծառայության վերաբերյալ զինկոմից պահանջած թղթերը չեն կցվել իրեն ուղարկված փաստաթղթերին: «Նոյեմբերի 1-ին տեղեկացրել էի, որ ՀՀ Զինվորական կոմիսարին գրություն էի ուղակել, պահանջելով ինձ տրամադրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա 1993 թվականին զորակոչիկ Վիգեն Սարգսյանը ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում է ստացել։ Այսօր ծանոթացա զինկոմի պատասխանին։ Իմ պահանջած փաստաթղթերը […]

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամ Քրիստոֆ Ֆրասային

Նոյեմբերի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատում՝ արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի անդամ Քրիստոֆ Ֆրասային։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց խորհրդարանականների ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։ Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների օրենսդիր մարմինների միջև հաստատված ամուր փոխգործակցությանը՝ այդ թվում միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության […]

Նախագահը ծանոթացել է Հայաստանում «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆրանսիական «Շնայդեր Էլեկտրիկ» ընկերության, ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Կասկադ էներգո-Տաշիր-ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը կրթության և գիտության նախարարի, համալսարանի ռեկտորի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի, խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ինչպես […]

Անկարան հայ-թուրքական սահմանի տեսախցիկների միջոցով միջազգային հանրությանն է դիմում

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն ասում է, որ Թուրքիան նոր չէ, որ տեսախցիկներ է տեղադրում իր սահմաններին, սակայն սովորաբար դա անում է այն երկրների հետ սահմանին, որոնք ահաբեկչական են: Նման կերպ, ըստ թուրքագետի, Անկարան փորձում է Հայաստանը որակել որպես ահաբեկչական երկիր: Հիշեցնենք, Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Կարս նահանգի հատվածում տեղադրած տեսախցիկներն արդեն փորձարկել է: «Իհարկե, Թուրքիան հասկանում է, […]

Եթե նա համոզված լինի, որ իր ռեկտորն իր տեղում չէ, այդ հարցը կդնի. Արամ Սիմոնյան

«ԵՊՀ-ն այնքան բարդ հիմնարկ է, որ եթե նրա ռեկտորն անգործության մատնված լինի՝ նա մեկ տարի չի կարող այնտեղ դիմանալ: Այդ կոլեկտիվի գլխով շատ բան է անցել, և եթե նա համոզված լինի, որ իր ռեկտորն իր տեղում չէ, դրա համար գոյություն ունի հոգաբարձուների խորհուրդ, որն անմիջապես այդ հարցը կդնի, դրա համար կա գիտական խորհուրդ, որն այդ […]

Նոյեմբերի 14–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 14–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանը եւ Հայկ Այվազյանը: ԹԵՄԱ՝ Քրեական օրենսգրքի նախագծում միասեռականների իրավունքների գերակայության վտանգներն ու ռիսկերը մեր հասարակության մեջ. Քրեական օրենսգրքում նման փոփոխության իրավական գնահատականը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի