16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վիգեն Սարգսյանի ծառայության վերաբերյալ զինկոմից պահանջած թղթերը չկան. պարզաբանում

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վիգեն Սարգսյանի ծառայության վերաբերյալ զինկոմից պահանջած թղթերը չեն կցվել իրեն ուղարկված փաստաթղթերին:

«Նոյեմբերի 1-ին տեղեկացրել էի, որ ՀՀ Զինվորական կոմիսարին գրություն էի ուղակել, պահանջելով ինձ տրամադրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա 1993 թվականին զորակոչիկ Վիգեն Սարգսյանը ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում է ստացել։

Այսօր ծանոթացա զինկոմի պատասխանին։ Իմ պահանջած փաստաթղթերը կցված չեն փաթեթին, որովհետեւ ինչպես զինկոմն է գրում ինձ ուղղված գրության մեջ, այդ փաստաթղթերը ոչնչացվել են։

Հիշեցնեմ, որ հարցումն ուղարկել էի այն բանից հետո, երբ հրապարակային կասկածներ էին հնչել, որ 1993 թվականին Վիգեն Սարգսյանը ապօրինի կերպով զորակոչից խուսափել է», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է ներկայացրել։

«ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցման պատասխանը տրվել է բոլոր հիմնավորումներով, օրենսդրական հիմքերով: Այնտեղ հստակ նշված են բոլոր այն հիմքերը, որոնց համաձայն, պահեստազորի որևէ շարքայինի գործ չի պահպանվում նրա սպա դառնալուց հետո: Ավելին, մշտական չեն պահվում անգամ պահեստազորային շարքայինների գործերը, դրանք վերացվում են սահմանված ժամկետի լրանալուց հետո:

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի սպայական հաշվառումից հետո նրա շարքայինի անձնական գործը ոչնչացվել է, ինչպես մեր ԶՈւ-երի բոլոր սպաներինը: Պահեստազորի սպան ունի սպայական գործ, որը պահպանվում է ըստ կարգի», – նշել է նա։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ