14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ազգությամբ ռուս Միխայիլ Յուրտաևի երազանքը, որից որոշ «հայեր» պիտի ամաչեն /տեսանյութ/

Միանման երազանքների և նպատակների շնորհիվ ընկերացած Ժիրայր Մուշեղյանի և ազգությամբ ռուս Միխայիլ Յուրտաևի համատեղ ջանքերով, Երևանի Արաբկիր շրջանի զբասայգին պետք է վերածվի Երևանն ամբոողջ աշխարհին ներկայացնելու մի նոր և յուրօրինակ վայրի:

Նրանց կողմից վարձակալական հիմունքներով ձեռք բերված այգում արդեն վերջնական տեսքի է բերվում նորակառույց զիփլայնը,  որն արդեն 2018-ի գարնանը կսկսի շահագործվել, սպասարկելով նաև հաշմանդամներին:

Զիփլայնը երկու ընկերների պլանավորած միակ ատրակիցոնը չէ:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում, նրանք նշեցին, որ  պլանավորում են այգում ստեղծել նաև բացօթյա կինոթատրոն, բացօթյա գրադարան, ժայռամագլցման անկյուն, լեռնային հեծանվասպորտի գոտի և այլ ժամանցի վայրեր:

Միխայիլ Յուրտաևնի ընկեր և գործընկեր Ժիրայր Մուշեղյանը նշեց, իրենց երկուսի համատեղ պլաններն, այսօր դեռևս միայն երազանք են: Յուրտաևը կաշկանդվելով հայերեն լեզվին տիրապետելու մակարդակից, չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ, սակայն նկարահանումից հետո հավելեց, որի իր երազանքի կարևորագույն բաներից մեկն էլ այն է, որ Հայաստանում վերջապես ստեղծվի մի անկյուն, որտեղ շներին զբոսանքի կհանեն միայն դնչակալներով, չեն թույլատրի կեղտոտել երեխաների խաղահրապարակներում և կամաչեն կեղևազրկած արևածաղիկի սերմերը, ծխած սիգարետները ու նմանատիպ այլ բաները նետել գետնին:HAYKKISEBLYANPHOTOGRAPHY_MG_2635 HAYKKISEBLYANPHOTOGRAPHYIMG_2829

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ