28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 7, 2017

Էդվարդ Նալբանդյանն այցելեց Յադ Վաշեմ

Նոյեմբերի 6-ին Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Յադ Վաշեմ և ծաղկեպսակ զետեղեց Հոլոքոստի զոհերի հուշահամալիրում։ Հոլոքոստի թանգարանում ունեցած շրջայցից հետո Հայաստանի ԱԳ նախարարը գրառում կատարեց Յադ Վաշեմի պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ ասվում է. «Կարևորագույն դասը, որ քաղում ենք Երուսաղեմում Յադ Վաշեմ և Երևանում Ծիծեռնակաբերդ այցելելիս, այն է, որ նոր ցեղասպանությունները և մարդկության […]

Վրաերթի ենթարկված 17-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 2-ին, Երեւան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին վրաերթի ենթարկված 17-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ նոյեմբերի 2-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «Միցուբիշի Քոլտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 2000 թ. ծնված Լիանա Նալբանդյանին: Վարորդը, տեղում օգնություն ցուցաբերելով տուժողին, զանգահարել էր «շտապօգնություն», ապա ներկայացել ոստիկանություն: Նոյեմբերի 6-ին, ժամը 11.00-ի […]

20-ամյա աղջիկը դանակահարել է ընկերուհուն հանուն iPhone-ի

ՌԴ Լենինգրադյան շրջանում 20-ամյա աղջիկ է ձերբակալվել, ով հարձակվել է իր հյուրի վրա՝ սմարթֆոնի համար։ 20-ամյա աղջիկը դանակով խփել է իր 19-ամյա ընկերուհուն, ով իր տուն հյուր էր եկել, ապա խլել է նրա iPhone-ը։ Աղջիկը տեղափոխվե է հիվանդանոց, նրա վիճակը միջին ծանրության է։  

Չարաշահել են պաշտոնական դիրքը

Պաշտոնեական դիրքի չարաշահման և փաստաթղթերի կեղծման դեպքերի վերաբերյալ քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնատար անձանց, այդ թվում` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր կեղծելու  դեպքերի  վերաբերյալ քրեական […]

«Ուզում են դայակներին բերել հարկային դաշտ». պետությունը պատրաստ է փոխհատուցել դայակների աշխատավարձի կեսը

Անձը, որը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և որոշել է ժամկետից շուտ վերադառնալ աշխատանքի, երեխայի խնամքի կազմակերպման համար, որպես գործատու, կարող է աշխատանքի վերցնել դայակի, ում աշխատավարձի 50 տոկոսը (բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է) կփոխհատուցի պետությունը: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս […]

Մեկնարկում է «Աղբի տեղը աղբամանում է» խորագրով համապետական սոցիալական արշավը

 «Մաքուր Հայաստան» ծրագիրը նոր փուլ է մտնում. մեկնարկում է «Աղբի տեղը աղբամանում է» խորագրով համապետական սոցիալական արշավը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածքային կառավարման եւ զարգացման փեխնախարար Վաչե Տերտերյանը: Ըստ նրա՝ այս ծրագրին կարող է մասնակցել յուրաքանչյուր քաղաքացի։ www.cleanarmenia.am կայքի կամ բջջային հավելվածի միջոցով հնարավոր է տեսնել աղբի կամ աղբավայրի, աղբաշատ վայրի պատկերը` առաջարկելով լուծման տարբերակ։ Համակարգը նաեւ պետության […]

Հակառակ Լևոն Մկրտչյանի հրամանին՝ Մայր բուհում ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձերը չեն զեղչում /տեսանյութ/

Ինչպես հայտնել ենք, Երևանի պետհամալսարանի գլխավոր շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 7-ի առավոտից ուսանողները հավաքվել են և բողոքի ակցիա են իրականացնում՝ դասադուլի կոչով: Բողոքի ակցիայի ընթացքում ապրիլյան պատերազմի մասնակից, ԵՊՀ ուսանող  Մանվել Մանուկյանը  նշեց  ՝  ապրիլյան   քառօրյա պատերազմի մասնակից  բազմաթիվ տղաների ուսման վարձերի զեղչերը չեն արվում։ «Պատճառաբանություններն անհեթեթ են, քանի որ եթե զեղչն արվում է քառօրյա պատերազմի մասնակիցների […]

Արա Բաբլոյանը պարգևատրեց

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հասարակական եւ քաղաքական կյանքում ներդրած մեծ ավանդի համար ծննդյան 70-ամյակի առթիվ Վարազդատ Ավոյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Շնորհավորելով Վարազդատ Ավոյանին՝ Արա Բաբլոյանը մաղթել է երկար տարիների կյանք եւ բարեկեցություն:

Թուրքիայի Էներգետիկայի նախարարի եղբայրը հայտնվել է օֆշորային սկանդալի կենտրոնում

«Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ISIJ) միլիոնավոր փաստաթղթեր է հրապարակել՝ բացահայտելով օֆշորային գոտիներում իրենց հարուստությունը պահող աշխարհի ղեկավարների անունները:  «Դրախտի թղթեր» (Paradise papers) անվանումը ստացած փաստաթղթերում հայտնվել են նաև թուրք պաշտոնյաների և նրանց հարազատների անունները: Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի տեղեկացմամբ՝ այդ փաստաթղթերում է հայտնվել Թուրքիայի էներգետիկայի նախարար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի