28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիայի Էներգետիկայի նախարարի եղբայրը հայտնվել է օֆշորային սկանդալի կենտրոնում

«Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ISIJ) միլիոնավոր փաստաթղթեր է հրապարակել՝ բացահայտելով օֆշորային գոտիներում իրենց հարուստությունը պահող աշխարհի ղեկավարների անունները: 
«Դրախտի թղթեր» (Paradise papers) անվանումը ստացած փաստաթղթերում հայտնվել են նաև թուրք պաշտոնյաների և նրանց հարազատների անունները:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի տեղեկացմամբ՝ այդ փաստաթղթերում է հայտնվել Թուրքիայի էներգետիկայի նախարար և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի եղբոր՝ Սերհաթ Ալբայրաքի անունը: Վերջինս, ըստ փաստաթղթերի, Մալթայում հիմնադրված «Frocks» առևտրային կազմակերպության աշխատակից է եղել: Կազմակերպությունը հիմնվել է 2003 թվականին, այժմ չի գործում, սակայն փաստաթղթերից երևում է, որ մինչև 2009 թվականի սեպտեմբերը ակտիվ գործունեություն է ծավալել: Թե այդ 6 տարվա ընթացքում կազմակերպություն ինչ նպատակների համար է օգտագործվել, հայտնի չէ:

Հիշեցնենք, որ «Դրախտի թղթերի» հրապարակումից հետո օֆշորային սկանդալի կենտրոնում էին հայտնվել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և նրա որդիները: Փաստաթղթերից հայտնի էր դարձել որ վարչապետի որդիները՝ Էրքամ Յըլդըրըմ, Բյուլենթ Յըլդըրըմ Մալթայում ունեն 5 ընկերություններ (Hawke Bay Marine Co, Black Eagle Marine, South Seas Shipping N.V., Dertel Shipping Limited, Nova Warrior Limited.): Պարզվել էր նաև որ Յըլդըրըմի որդիներից բացի հորեղբայր Յըլմազ Յըլդըրըմը նույնպես օֆշորային գոտում իր անվամբ գրանցված 2 ընկերություն ունի:
Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ