Երևանյան դժվարամատչելի զառիթափերը մաքրվել են ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների ուժերով

Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի առանձին դժվարամատչելի հատվածներ մաքրել և պատշաճ տեսքի են բերել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության աշխատակիցները: ԶԼՄ-ներով նախապես տարածված տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքներն առանց խոչընդոտների անցկացնելու նպատակով առավոտյան ժամը 10-ից դադարեցվել էր երթևեկությունը Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան-Խորենացի փողոցների հատվածում: Հենց այդ ժամից էլ գործի են անցել փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայով ու […]