06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գրչի մեկ հարվածով մարդ կփրկվի. ցմահ դատապարտյալները` Սերժ Սարգսյանին

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը , ով հավատում է, որ գործող օրենսդրության համաձայն մի օր կհայտնվի ազատության մեջ ու կգրկի իր ընտանիքին Henaran.am-ին է ուղարկել մի նամակ, որտեղ ցմահ դատապարտյալների կոչն է ուղղված ՀՀ նախագահին.

«Ցմահ դատապարտյալներիս կոչը ՀՀ նախագահին.

Պրն նախագահ, այսօր շատ ցմահ դատապարտյալներիս ազատության հարցը փաստացի կախված է Ձեր կամքից։
Այսօր դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները` ի դեմս դատախազների և դատավորների, կարծես թե համակարգում իրավասու չեն որոշում կայացնել ` ցմահ բանտարկյալների ազատ արձակման խնդրի մեջ։ Նրանց ձեռքերը մեր՝ ցմահ բանտարկյալներիս նման շղթայված է, և նրանք միայն մատնացույց են անում Բաղրամյան 26 հասցեն, այսինքն` դիմել անձամբ Ձեզ։
Ինչպես շատ ու շատ պետական այրեր, այնպես էլ նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր խոսքում ասաց, որ խնդիրը իրավական հարթության մեջ չէ, այլ քաղաքական։ Իհարկե, մենք հասկանում ենք տվյալ պաշտոնյաների մեկնաբանությունները, որոնք կարծես հեռու են իրականությունից։ Ըստ նրանց՝իրավական ոլորտում նման նախադեպը չկա, ուստի՝ իրականացնողն էլ չկա։
Այս խնդրի միակ լուծումը Ձեր որոշման կայացման մեջ է, հարգարժան պրն Նախագահ։
Այսպես, վաղաժամկետ ազատվելու հարցը ընդմիշտ թվում է, թե փակվել է ցմահ դատապարտյաներիս առջև` պատճառաբանությունն էլ միայն մեկը ` իբրև չունենք «պատշաճ վարքագիծ»։ Փաստորեն ազատ հանձնաժողովը իր մեկ գրչի հարվածով, մեզ հետ չշփվելով և մեզ չճանաչելով, ոչ միայն տալիս է թյուր եզրակացություն, այլ նաև Հայաստանում առկա մի մասնագիտության մասնագետների բազմաչարչար աշխատանքի վրա է կասկածելու տեղիք տալիս` որպես մասնագիտություն թերի գործելու կամ ընդհանրապես չգործելու հարցում և այս ամենն այն դեպքում, երբ այդ մասնագետներն իրենց աշխատանքում արդեն իսկ ունեն երկար տարիների բազմաչարչար փորձ ու պրոֆեսիոնալիզմ։
Պրն նախագահ, Ձեր կամքից և հայեցողությունից է կախված մեր ազատության ձեռք բերման հարցը, չէ որ ՔԿՀ-ների բազմաթիվ մասնագետների աշխատանքների շնորհիվ և մեր զղջումների արդյունքում մենք փոխվել ենք և պատրաստ ենք ինտեգրվելու հասարակությանը։
Ստորև ներկայացնում ենք ցմահ դատապարտված մի դատապարտյալի բնութագրի օրինակ, որը տրված է Հ.Հ Ա.Ն «Արմավիր» Ք.Կ.Հ-ի 06․07․2017 թ-ին տրված եզրակացությունից․ Ստեփան Արտյուշայի Գրիգորյանի՝«Արմավիր» Ք.Կ.Հ-ի կողմից 31.05.2016 թ-ին տրված բնութագրից.

Բնավորությամբ հանգիստ է, նպատակային, շփվող, չկաշկանդվող, միջանձնային և ներխմբային փոխհարաբերություններում կազմակերպող է, նախաձեռնող և իրականացնող, բացասական հակում չունի, հարգալից է աշխատակիցների նկատմամբ, շփվող է, հավասարակշռված, շփվում է հավասարակշռված և դրական վարքագիծ դրսևորող դատապարտյալների հետ: Կատարած հանցանքի համար զղջում է . հիմնարկում կազմակերպված սպորտային միջոցառումներին մասնակցում է .աշխատանքի ցանկություն հայտնել է, մասնակցում է վերասոցիալականացման միջոցառումներին : Քաղաքացիական հայց չունի. կապը հարազատների հետ պահպանվում է հեռախոսազանգերի, տեսակցությունների միջոցով, բնակարանով ապահովված է . նյութակենցաղային ապահովվածությունը բավարար է» :

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ