12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բժշկական գիտաժողովը փառատոնի կնմանվի

«Հոկտեմբերի 13-15-ը Ծաղկաձորում բժշկական գիտաժողով կանցկացվի, որն իր ձևափաչով ավելի շատ փառատոնի կնմանվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Աբովյանը։

Բժիշկը նկատել է, որ գիտաժողովն իր տեսակով ու մասշտաբներով աննախադեպ է, բազում ուղղություններ են ներգրավված լինելու. «Հիմնական ուղղությունները լինելու են թերապիան, ուռուցքաբանությունը, տղամարդու և կնոջ սեռական առողջությունն ու ակնաբուժությունը»։

ԵԲՀԱ-ի փոխնախագահի խոսքով՝ ամենակարևոր նպատակներից մեկը մասնագիտական ունակությունների բարձրացման դասընթացներն են, որոնք տեղացի մասնագետներին կներկայացնեն արտասահմանից ժամանած մասնագետները, կլինի նաև փորձի փոխանակում։

Ասուլիսի բանախոս  Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիայի անդամ Արմեն Մանուկյանը հայտնել է , որ կլինեն ակնաբուժության ոլորտի մասնագետներ Կիևից, Սալոնիկից, Մոսկվայից, որոնք կքննարկեն ոլորտի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։

Սարգիս Աբովյանը հավելել է , որ ասոցիացիաների մակարդակով շատ սերտ շփում ունեն Արցախի կոլեգաների հետ, ովքեր ևս կմասնակցեն այս միջոցառմանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ աջակցություն են ստանում առողջապահության նախարարությունից։

«Անձամբ ես կողմնակից չեմ, որ բյուջետային գումարների հետ գործ ունեցող հիմնարկները օգնեն մեզ, մենք երբեք չենք դիմել և դրա նպատակահարմարությունը չենք տեսնում: Վստահ եմ, որ բոլոր ծախսերը հաշված են և ես չեմ տեսնում պետությանը դիմելու անհրաժեշտությունը»,-ընդգծել է բժիշկը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ