11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2017

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում են ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը և Ջեքի Սփիըրը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը և Ջիմ Սենսենբրեները:  Նշելով, որ ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության այցը Հայաստան վկայում է այն մասին, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զարգացման և խորացման […]

Բոլոր հաղթանակներն անխուսափելի կլինեն. Բագրատ Սրբազան

«Սիրելիներ, Հայաստանի Դարպասներ՝ Հույսի Աշխարհ Տավուշ-Տահույսից ողջո՜ւյն և սեր ամենքիդ, մեր բոլորի սեր և հպարտություն ամբողջական հայության միակ հանգրվան Հայաստանի Հանրապետության ինքնորոշման և անկախության հռչակման 26-րդ տարեդարձի Աստվածաշնորհ օրհնյալ առիթով: Իր բոլոր դժվարություններով հանդերձ՝ ներքին և արտաքին, այս օրը մեր ինքնության վերդարձի օրն է, ոչ միայն տեսական հայրենսաիրության, այլև և անպայման՝ գործնական ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ: Մշտապես շեշտել […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Իրաքի արտաքին գործերի նախարարի հետ

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրաքի փոխվարչապետ, արտգործնախարար Իբրահիմ Ալ Ջաաֆարիի հետ: Արտգործնախարարներն անդրադարձան հայ-իրաքյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, մտքեր փոխանակեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային հարթակներում համագործակցության սերտացման վերաբերյալ: Զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացման ուղիները՝ այս համատեքստում կարևորելով հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական […]

«Ադրբեջանի և Վրաստանի ամբողջականությունը տարածաշրջանի կայունության բանալին է». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին ունեցած ելույթի ընթացքում մի շարք այլ թեմաների շարքում անդրադարձել է նաև Հարավային Կովկասի հակամարտություններին: Էրդողանը ևս մեկ անգամ կրկնել Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա լուծելու անհրաժեշտության մասին թուրք-ադրբեջանական թեզերը: Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Հարավային Կովկասում Ադրբեջանի […]

«Պետք չի նեղսրտել Սպիտակցի Հայկոյին ու Սուպեր Սաքոյին կոչում չտալու համար»

«Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի սրտի տրոփյունով էի սպասում կոչումներ շնորհելուն: Մինչև վերջին պահը հավատում էի, որ արդարությունը կհաղթի, բայց, ավա՜ղ … այս անգամ ևս հույսերս զուր էին… Ի վերջո հասկացա, որ պետք չի նեղսրտել Սպիտակցի Հայկոյին ու Սուպեր Սաքոյին կոչում չտալու համար, քանզի չկա այնպիսի կոչում, որը ցույց կտար այն, ինչ արեցին նրանք […]

Հռոմի պապը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ

Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: «Ձե՛րդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության ազգային տոնն ինձ առիթ է ընձեռում, Ձեզ ինչպես նաև Ձեր հայրենակիցներին փոխանցել խաղաղության և բարգավաճման իմ սրտանց մաղթանքները։ Թող Աստված ուղեկցի և աջակցի Ձեր ջանքերին՝ կառուցելու մշտապես ավելի համախմբված և միասնական հասարակություն՝ հույս ներշնչելով երիտասարդ սերունդներին։ Այս մաղթանքով, ես […]

« Գաղութում են, թե ազատության մեջ, շնորհավոր» (վիդեո)

Աղդամի ալրաղացի գլխին  հաղթական առաջին դրոշը Վլադիմիր Աբրահամյանն է դրել, ով ՀՀ անկախության 25-ամյակի տոնական օրը սկսել է երեկվանից: Երեկ էլ, ինչպես այսօր նա Եռաբլուրում էր:  Ըստ նրա` անկախության ժամանակ չպիտի լինել կախյալ, անկախությունը պիտի հոգով գնահատել ու զգալ:  Զրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

Անկախության 26-ամյակի առթիվ վարչապետը պետական բարձր պարգևներ է հանձնել

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից պարգևներ է հանձնել մեր երկրի զարգացման գործում նշանակալի ավանդ և վաստակ ունեցած տարբեր ոլորտների ներկայացուցիչների: ՀՀ Նախագահի հրամանագրերով՝ տնտեսության, առողջապահության, գիտության, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի ու […]

Դմիտրի Պեսկովը՝ Քրդստանի անկախության հանրաքվեի հետ մասին

Կիլիկիա Հայաստան (Կիլիկիան) Ֆեյսբուքյան օգտատերը գրում է․ «Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը Քրդստանի անկախության հանրաքվեի հետ կպված հայտարարել է. «Ռուսաստանը կողմնակից է տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջության պահպանմանը»: Հետո ավելացրել է, որ անկախության հանրաքվեի արդյունքների ընդունման հարցի մասին դիրքորոշում առայժմ չի կարող արտահայտել: Նշեմ, որ սա առաջին նման մակարդակի հաղորդագրությունն էր Մոսկվայից»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի