30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բոլոր հաղթանակներն անխուսափելի կլինեն. Բագրատ Սրբազան

«Սիրելիներ,
Հայաստանի Դարպասներ՝ Հույսի Աշխարհ Տավուշ-Տահույսից ողջո՜ւյն և սեր ամենքիդ, մեր բոլորի սեր և հպարտություն ամբողջական հայության միակ հանգրվան Հայաստանի Հանրապետության ինքնորոշման և անկախության հռչակման 26-րդ տարեդարձի Աստվածաշնորհ օրհնյալ առիթով:
Իր բոլոր դժվարություններով հանդերձ՝ ներքին և արտաքին, այս օրը մեր ինքնության վերդարձի օրն է, ոչ միայն տեսական հայրենսաիրության, այլև և անպայման՝ գործնական ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ:
Մշտապես շեշտել եմ, անկախ ամեն ինչից մենք երջանիկ սերունդ ենք, որովհետև պետականություն կերտելու ճանապարհի դառնություններն ու ուրախությունը հենց մեզ է բաժին ընկել: Մեզ է բաժին հասել ազատագրել Արցախը մեր հերոս եղբայրների և ընկերների, հայրերի ու մայրերի արյան ու հերոսության գնով, մեզ է բաժին հասել երջանիկ պատասխանատվության ու պատվով հսկելու մեր պետության սահմաննները, մեզ է վիճակվել ազատորեն խոսելու մեր ոսկեղենիկ լեզվով ու դավանել մեր հավատքը և վերջապես մեզ է տրվել պատիվը աշխարհի հետ խոսելու ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ վեհ զգացումով:
Հիշում եմ այն անմահացնող պահը, երբ հոգելույս Գարեգին Ա Ամենայն Հայոց Հայրապետը 1997 թ. Վիեննայում հանդիպում էր Ավստրիայի արտգործնախարարի հետ, ով փորձում էր միջազգային իրավունքի դիրքերից ճնշել և համոզել, որ Հայաստանն այլ ելք չունի քան զիջելու Արցախը: Հոգելույս Հայրապետը մոռանալով ամեն դիվանագիտական քաղաքավարություն բարկացկոտ ձայնով շեշտեց հետևյալը. “100 տարի առաջ իմ երջանկահիշատակ նախորդներից Խրիմյան Հայրիկը այս քաղաքով էր անցնում միջազգային ժողովի մասնակցելու համար: Երբ նրան հարցրեցին թե ի՞նչ լեզվով պիտի խոսես, որովհետև օտար լեզու չգիտես, պատասխանեց. “Լացի լեզվով՝ խնդրելով բոլորին արդարորեն տեսնել հայոց դատը”: Բայց ես այսօր չեմ եկել լացի լեզվով խոսելու, այլ եկել եմ խոսելու Ազատ ու Անկախ Հայաստանի Հանրապետության և Ազատ ապրող Արցախի լեզվով”: Եվ հանդիպումն ավարտվեց…
Տոնդ շնորհավոր Հայաստան ցանկալի ու դրախտային անուն, տոնդ շնորհավոր հերոսական ժողովուրդ: Մենք այսօր կարիքն ունենք ԻՐԱԿԱՆ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ և բոլոր հաղթանակներն անխուսափելի կլինեն:
Կեցցե՛ ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ»:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գրառումը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ