04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 26, 2017

Գծատեր հասկացությունը վերանալու է. նախարար/տեսանյութ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց իր պաշտոնավարման մեկ տարվա գործունեության արդյունքները, նախարարության գործունեության ոլորտներում իրականացված  ծրագրերը, ձեռքբերումներն ու հետագա անելիքները: Ճանապարհաշինություն Այս ոլորտում նախարարը ներկայացրեց առանցքային մի քանի ծրագրեր, որոնք իրականացվել են վերջին տարում կամ ներկայում ընթացքի մեջ են: Այսպես… Մեկնարկել են ճանապարհային ակտիվների […]

Քննարկվել են հայ-իրաքյան տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր

 Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Իրաքի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և վստահություն հայտնել, որ Երևանում տեղի ունեցած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստը կնպաստի երկկողմ կապերի  սերտացմանն ու ամրապնդմանը: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում համագործակցությունը: «Մենք […]

Սեպտեմբերի 28-ին Անկարայում կկայանա Պուտին-Էրդողան հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 28-ին նախագահական նստավայրում կհյուրընկալի աշխատանքային այցով Անկարա մեկնող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ըստ թուրքական «Ahaber.com.tr» լրատվական կայքի՝ Պուտինի պատվին տրվելիք ընթրիքի ընթացքում 2 նախագահների օրակարգի գլխավոր թեմաներն են լինելու Իրաքի Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեն, Իրաքի ապագայի ու Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ կապված խնդիրները: Տարածաշրջանային խնդիրներից բացի կարևոր թեմաների […]

Քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել.Արտակարգ իրավիճակ Երևանում /թարմացված/

Որևանի Նոր Նորք 5-րդ զանգվածի Մառի 12 հասցեում արտակարգ իրավիճակ է: 5-րդ հարկի պատուհանին կանգնած քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել:  Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանալ Ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցները: Արո անունով քաղաքացին ամուսնացած է և երկու երեխաների հայր է: Նախնական տվյալներով հոգեկան շեղումներ ունի: 17: 40-ին Henaran.am-ի թղթակիցը հաղորդեց, որ ԱԻՆ […]

Ավտոմեքենայի սրահից գողացել են տեսախցիկ և համակարգիչ (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից տեսախցիկ և համակարգիչ գողացած անձի ինքնությունը: 2017թ. օգոստոսի 29-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:05-17:05-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում կայանված «Մերսեդես» մակնիշի […]

Վալերի Օսիպյանը նույնիսկ Սարի թաղում չի եղել.լարված իրավիճակ դատարանում

2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով նախապատրաստական փուլում ամբաստանյալն ու նրա պաշտպաններն Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվող դատաքննության ժամանակ մի շարք միջնորդություններ են ներկայացրել:  Անդրիաս Ղուկասյանը միջնորդել է  վերծանել գործով առանցքային վկա Արտակ Մկրտչյանի հեռախոսային խոսակցությունները եւ պարզել, թե կոնկրետ որտեղից է նա հեռախոսով […]

Արա Բաբլոյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես խոսել են երկու երկրների տնտեսական փոխհարաբերությունների զարգացման մասին: ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում ասել է. «Հայաստանն ու Վրաստանը միջազգային ինտեգրման տարբեր ուղիներ են ընտրել, սակայն դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր […]

Էրդողանը ու Ռուհանին հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանիի միջև կայացել է հեռախոսազրույց:  Թուրքական «Trthaber» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի նախագահականի աղբյուրներին, նշում է, որ  երկու ղեկավարները քննարկել են թուրք-իրանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում նաև սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանում մեկնարկած անկախության հանրաքվեի հարցը:  Նախագահները միակարծիք են եղել այն […]

Հայաստանը ինտերնետ տրաֆիկի՝ Միջին Ասիա տարանցման շուրջ բանակցություններ է վարում.նախարար

«Հայաստանը ինտերնետ տրաֆիկի՝ Միջին Ասիա տարանցման վերաբերյալ բանակցություններ է վարում»,-այսօր՝ սեպտեմբերի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:  Նախարարը հայտնել է, որ  տարանցումը դեպի Իրան և Իրաք արդեն տեղի է ունենում: Այժմ ներդրողները Իրանի միջով դեպի Թուրքմենստան և այլ միջինասիական երկրներ դուրս գալու ծրագրեր ունեն: «Բանակցությունները, որոնք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի