Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Բավրայի մաքսակետի պետի և ևս 5 անձանց վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունը

Կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանի կողմից կաշառք ստանալու և ապօրինի կերպով ռազմամթերք պահելու հանցավոր գործողություններ: Քննությամբ բացահայտվել են նաև ևս 5 անձի, այդ թվում մաքսային ձևակերպումներով զբաղվող […]