27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում չի պահանջվում

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ԻՐԱԶԵԿՈՒՄ – ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՐՑ- Մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր տրամադրելու համար արդյոք երեխայի ներկայությունը պահանջվում է անձնագրային ծառայությունում:
ՊԱՏԱՍԽԱՆ-Մինչև 16 տարեկան երեխայի հին նմուշի անձնագիր ստանալու համար դիմում է նրա ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը (խնամակալ, հոգաբարձու) կամ ՀՀ օրենսդրությունում կատարված փոփոխության համաձայն վերը նշված անձանց փոխարեն նրանց կողմից լիազորված անձը (լիազորագիրը պետք է հաստատված լինի նոտարական կարգով):
Երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում չի պահանջվում և անձնագիր ստանալու դիմումը ենթակա է բավարարման անկախ այն հանգամանքից, դիմելու պահին երեխան գտնվում է ՀՀ-ում, թե՝ ոչ:
Դիմումատուի հետ միաժամանակ երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում պահանջելը աշխատակցի համար կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
Ի տարբերություն հին նմուշի անձնագրի, բիոմետրիկ անձնագիր ստանալիս երեխայի ներկայությունը պահանջվում է անձնագրային ծառայությունում, որպեսզի տեղում իրականացվի լուսանկարահանումը՝ անձնագրային ծառայությունում առկա սարքավորման միջոցով, իսկ 6 տարեկանից բարձր լինելու դեպքում վերցվի մատնադրոշմները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ