«Քլունի հիմնադրամը հանուն արդարության» և ՅՈՒՆԻՍԵՖ-ը սիրիացի փախստականների համար յոթ հանրակրթական դպրոց կբացեն Լիբանանում

Քլունիի հիմնադրամն այսօր հայտարարեց 2.25 միլիոն դոլար բյուջե ունեցող համագործակցության մասին, որը ներառում է առատաձեռն նվիրատվություն Գուգլ ընկերության կողմից և մեկ միլիոն դոլարի տեխնոլոգիական դրամաշնորհ «HP» ընկերության կողմից: Նախաձեռնությունն ուղղված է Լիբանանում Սիրիացի փախստականների կրթության ապահովմանը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության արդյունքում կբացվեն յոթ հանրակրթական դպրոցներ և մոտ 3000 փախստական երեխաներ կսկսեն դպրոց հաճախել արդեն այս տարի: […]