28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պայթյուն Դավիթաշենի տներից մեկում․ վիրավորներից մեկը մահացել է

Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 8-րդ փողոցի տներից մեկի բակում պայթյունի ձայն է լսվել և կան վիրավորներ, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փողոցի թիվ 56/2 տան բակից Երևանի 1-03 շտպօգնության բրիգադը ծայրահեղ ծանր վիճակում 2 հոգու տեղափոխել է հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից մեկի՝ երիտասարդ տղայի ոտքը թաթի կողմից կտրված է և ոտքի թաթը հայտնաբերվել է բակում՝ բավականին մեծ արյան հոսքի մոտ:

Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոց էին տեղափոխվել 24-ամյա Աշոտ և 28-ամյա Նիկոլ Եփրեմյանները։ «Արմենիա» բժշկական կենտրոնում Ն. Եփրեմյանը մահացել է, իսկ Ա. Եփրեմյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Տան տարածքում սակրավորները հայտնաբերել են 2 արկ, որոնցից մեկը՝ մասնատված։ Սակրավորներն այն տեղափոխել են ՀՀ ՊՆ ականազերծման կենտրոն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ