11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Օգոստոսի 2017

Ներելը դժվար է, բայց՝ հնարավոր

Ապաշխարանքի ու զղջման ամենակարևոր բաղադրիչներից մեկը ներողամտությունն է: Հնարավոր է, որ որոշ մարդիկ ձեզ ցավ են պատճառել կամ մեծ վատություն արել: Իրենց նկատմամբ ձեր մեջ ատելություն կամ չկամություն ունենալով` դրանից չեք օգտվում: Որովհետև այդ ատելությունը ձեր մեջ է ու ձեզ է ուտելու որդի պես, այլ ոչ թե իրենց: Ներել էլ դժվար է: Բայց Հիսուսի հետ ամեն […]

Ռոբերտ Դե Նիրոն՝ սերիալների ամենաբարձր վարձատրվող դերասան

Ռոբերտ Դե Նիրոյին անվանել են 2017 թվականի ամերիկյան հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասան։ Արտիստը 775 հազար դոլար է ստացել Amazon ստուդիայի սերիալի էպիզոդի համար, որը դեռևս անվանում չի ստացել՝ գրում է Variety-ն։ Երկրորդ տեղում է Մարկ Հերմոնը՝ «Ծովային ոստիկանություն» սերիալի դերասանը։ Մեկ սերիայի համար նա աշխատել է 525 հազար դոլար։

Կարճ հայ-թուրքմենական հարաբերությունների մասին

Օգոստոսի 23-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամաել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Ընդհանուր առմամբ, սա Թուրքմենստանի նախագահների 3-րդ պաշտոնական այցն է հայաստան: Առաջին անգամ 2001 թվականին Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք Հայաստան էր ժամանել Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովը՝ Թուրքմենբաշը: 2007-ին Նիյազովի մահից հետո երկրի ղեկավարումը ստանձնած Բերդիմուհամեդովը Հայաստան էր ժամանել 2012 թվականին եւ հիմա, փաստորեն, տեղի […]

Տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով երեկ երեկոյան Հայաստանի Հանրապետություն է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը: «Հարգելի՛ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, սրտանց ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Հայ-թուրքմենական հարաբերությունները բարեկամական են և բազմաշերտ բնույթ ունեն: […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ տարածքներ կհոսանքազրկվեն։  Երևան  10:00-16:00 Իսակովի պողոտան, Բաշինջաղյան փ. 198, Նար Դոսի փ. 36, 36Ա շենքերը և 39-51 սեփական տները, 1-ին նրբանցքի 43-75, Խորենացի փ. 43 Ա,Բ, 45 Ա,Բ շենքերը և 47շենքի 6-ից-8-րդ մուտքերը, […]

Ռուսաստանին պետք է խեղճացնել, և դրա համար Կովկասը պետք է պայթեցնել

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյան կարծում է, որ կարևոր չէ հարցը, թե 2018 թվականին ով է բաղեցնելու վարչապետի պաշտոնը: «Քանի որ ավելի ֆունդամենտալ խնդիր կա, թե Հայաստանն ինչ ընտրություն է կատարելու զարգացման փուլի իմաստով: Այդ հարցը ենթակա է: Այսպես, թե այնպես մինչև մյուս տարի շատ ջրեր են հոսելու և արտաքին, և ներքին քաղաքականության մեջ»,-Henaran.am-ի հետ […]

Ինքը հզոր է հզորների մայլեն…ինչպես են Գյումրիում դիմավորում Արթուր Ալեքսանյանին (ֆոտո, տեսանյութ)

Գյումրու կենտրոնական հրապարակում Արթուր Ալեքսանյանի բոլոր երկրպագուները հավաքվել էին նրա` Գյումրի գալուց մոտ երկու ժամ առաջ:                Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը չկարողացավ զսպել ուրախությունը. «Մարդ ասում է, մի քիչ իրեն տեսած պահի, բայց չի ստացվում՝ էմոցիաները խեղդում են: Հիշում եմ, երբ փոքր էի նայում էի մեր մարզիկների հաղթանակները՝ Յուրի Վարդանյան, Յուրի Սարգսյան, Օգսեն Միրզոյան, մեջս […]

Ի՞նչն է լուրջ բան, պարոն Բագրատյան, որ մի մարդ ասել է՝ «դուք մահեդակա՞ն եք»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Լեզուն չի կարող երկիրը զարգացնել, երկրի զարգացումը կարող է լեզուն հարստացնել: Էհ, պարոն Բագրատյան, չգիտեմ ինչպես ավելի նուրբ ասեմ. բա ինչպե՞ս անենք, որ վերլուծաբան գիտաշխատողդ կես ժամվա հաղորդման մեջ բևեռային տարբեր փաստարկներով Ձեր իսկ համոզմունքը չքրքրեք: Մեկ ասում եք՝ չթարգմանենք, վերցնենք, օգտագործենք, հետո հինգ րոպե անց նեղվում […]

Հովիկ Աբրահամյանի բիզնեսները գնում է Յուվեցի Կարոն. Առավոտ

Առավոտի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է վաճառել իր ունեցվածքը: Թերթի աղբյուրի համաձայն, օրերս, նախկին վարչապետը վաճառել է նաև իր ընտանիքին պատկանող գազալցակայանները: Դրանք, տարբեր տարիներին հրապարակված տվյալներով, միայն Արտաշատ քաղաքում և հարակից տարածքներում, 8-ն են: «Արգ-Լև-Գազ», «Արաշագ» և «Հովան Լիան Գրուպ» ընկերությունների ԱԳԼՃԿ-ները, թերթի տեղեկություններով, գրանցված են եղել նախկին վարչապետի եղբորորդու` Արսեն Աբրահամյանի անունով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՀուլիսիՍեպտեմբերի