Դատավորների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում եւս մեկ քրեական գործ է հարուցվել դատավորների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ: Այսպես, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ու նույն դատարանի դատավորի վերաբերյալ ծառայությունում քննվող քրեական գործով վկա, Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Ա.-ն հաղորդում է տվել, որ դատական կարգով համապատասխան ընկերության տարածքի մի մասը […]