12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2017

Սա կործանարար ճանապարհ է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

«Առնվազն երեք անգամ շատ հստակ ի ցույց էր դրվել, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը, և ուրիշ ինչպե՞ս պետք է վարվի Մինսկի խումբը կամ միջազգային հանրությունը։ Ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին, իսկ բոլորը դրանում համոզված են, դրանում կարող եք վստահ լինել, որ խախտող կողմը Ադրբեջանն է, ես քիչ հետո նաև դրան կանդրադառնամ, բայց իրենք […]

Երևանյան ամառ․ անցկացվել է Ձմերուկի 5-րդ փառատոնը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Կարապի լճի տարածքում անցկացվել է արդեն ավանդական դարձած Ձմերուկի 5-րդ փառատոնը: Երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի կողմից արդեն սիրված ու սպասված միջոցառմանը Երևանի 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրը ներկայացված էր առանձին տաղավարով և ներկայացնում էր ձմերուկի ձևավորման իր հմտությունները: Հարկ է նշել, որ բոլոր ձևավորումներն էլ հետաքրքիր էին […]

Լենա գետից դուրս է բերվել ՀՀ քաղաքացի 21-ամյա երիտասարդ տղայի դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Ժամը 15:30-ի սահմաններում ՌԴ Սախայի հանրապետությունում Լենա գետում միջանցիկ ջրանցքում ջրահեղձ է եղել ՀՀ քաղաքացի 21-ամյա Նարեկ Հակոբյանը: Նրա դին ջրանցքից դուրս են բերել ՌԴ փրակարարները և դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ արտակարգ իրավիճակների և Արտաքին գործերի նախարարություններ: SHAMSHYAN.com-ը պարզել է, թե Հայաստանի որ […]

Օսմանյան Թուրքիայի առաջին կին բժիշկը՝ Զարուհի Քավալջյան

Թուրքիայի առաջին կին բժիշկը եղել է ծագումով հայ Զարուհի Քավալջյանը: Այս մասին գրում է թուրքական «Akyazı.net» լրատվակայքը: Զարուհի Քավալջյանը ծնվել է Թուրքիայի Ադափազար քաղաքում՝ 1877թ վականին: Նրա հայրը՝ Սերոբ Քավալջյանը, 1875թ. ավարտել էր Բոստոնի բժշկական համալսարանը և Ադափազարում ու Իզմիթում աշխատում էր որպես բժիշկ: Զարուհին 1898թ. ավարտում է Ադափազարի Ամերիկյան իգական քոլեջը և նույն թվականին […]

Ողորմիր, Աստված, մեծ ողորմությամբ, որ լոկ Դու ունես

Ողորմի՛ր, Աստվա՛ծ, մե՜ծ ողորմությամբ, որ լոկ Դո՛ւ ունես, և ըստ Քո բազում գթությունների՝ անօրենություններն իմ ջնջի՛ր ինձանից, վերացրո՛ւ իսպառ, քանի որ ամեն ժա՛մ ու ժամանակ չարչարո՛ւմ են ինձ: Առավե՛լ լվա անօրենություններիս ինձ տանջող ախտից, և իմ մեղքերից իսպա՛ռ ազատիր: Անօրենություններս ինքս ի՛նձնից գիտեմ, և իմ մեղքերը ամենա՛յն ժամ են իմ առջև դրված: Քո առջև՛ միայն […]

Հարուցվել է քրեական գործ՝ Իջևանի բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Իջևանի բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ։ 2017թ.-ի հուլիսի 14-ին Իջևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ դուստրը 2017թ.-ի հուլիսի 14-ին ծննդաբերել է «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի ծննդատանը, որից ժամեր անց բժիշկները հայտնել են, որ նորածինը մահացել է: Դեպքի առթիվ 2017թ. հուլիսի 15-ին […]

Սենսացիա բժշկության մեջ․ երկվորյակները ծնվել են մոր մահվանից 4 ամիս անց /տեսանյութ/

Բժշկության մեջ իսկական սենսացիա է տեղի ունեցել։ Բրազիլիայում երկվորյակ երեխաները լույս աշխարհ են եկել մոր մահվանից 4 ամիս անց։ Բժիշկներին հաջողվել է մահացած կնոջ որովայնում ողջ պահել Աննային եւ Ասաֆին ուղիղ 123 օր։  Սա ռեկորդ է ժամանակակից բժշկության մեջ։  Բժիշկները պատմել են, որ 21-ամյա Ֆրանկիլենին հասցրել են հիվանդանոց հղիության 9-րդ շաբաթում՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Կնոջ […]

Ո՞վ է առաջինը պսակադրվելու Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցում.մանրամասներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Եղվարդ քաղաքում նորակառույց Սուրբ Սարգիս եկեղեցու օծման արարողությանը, որը կառուցվել է Խաչատրյանների ընտանիքի բարերարությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։   Եղվարդի սուրբ Սարգիս եկեղեցու  հոգևոր հովիվ տեր Հովսեփ քահանա Ալեքսանյանն «Արմենպրես»-ին ասել է, որ եկեղեցին անհրաժեշտություն էր համայնքի համար, որովհետև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված